Announcements

«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում կին ձեռներեցների համար» դասընթաց Սոցիալական ձեռներեցության ոլորտի կանանց ներուժի բացահայտում ծրագրի շրջանակներում (U. POWER_ERASMUS+)

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում կին ձեռներեցների համար» թեմայով դասընթացին, որը  նախատեսված է կին սոցիալական ձեռներեցների համար։

Դասընթացը բաղկացած է լինելու օնլայն նյութերից և անհատական քոուչինգ սեսիաներից՝ 4 քոուչինգ սեսիա – 7 մոդուլ հետևյալ թեմաներով՝

  1. Սոցիալական ձեռներեցություն և բիզնես էթիկա (AEII);
  2. Եզակի արժեքային առաջարկ, բիզնես մոդել կանվաս և բիզնես պլան (TP);
  3. Ռազմավարական պլանավորում և ժամանակի կառավարում՝ մեթոդներ և գործիքներ (LECSA);
  4. Ֆինանսական կառավարում և մասսայական ֆոնդհայթայթում (Meath);
  5. Մարքեթինգ և առաջխաղացում (JMF);
  6. Փափուկ հմտություններ ձեռներցության համար (QC);
  7. Նեթվորքինգ հմտություններ և հնարավորություններ (NGO NEST).

Առցանց մոդուլները մասնակիցներն անցնելու են ինքնուրույն։

Ավելին ․․․

Դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգ (TOT) Սոցիալական ձեռներեցության ոլորտի կանանց ներուժի բացահայտում ծրագրի շրջանակներում (U. POWER_ERASMUS+)

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է ուսուցանման որոշակի փորձ ունեցող անհատներին մասնակցելու դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգին, որը  նախատեսված է դասընթացավարների / խորհրդատուների / քոուչերի / մենթորների և առհասարակ՝ կրթական ոլորտում ակտիվ ուսուցանողների համար, ովքեր ցանկանում եմ բարելավել իրենց գիտելիքները սոցիալական ձեռներեցության ոլորտում։
 
U. POWER ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և 6 գործընկեր կազմակերպությունների կողմից (MEATH COMMUNITY RURAL AND SOCIAL DEVELOPMENT PARTNERSHIP LIMITED (Իռլանդիա), NGO NEST Berlin EV (Գերմանիա), Tandem Plus (Ֆրանսիա), Quality Culture (Իտալիա), LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա), ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION YLA IGUALDAD (Իսպանիա)), որոնք միասին աշխատելով խթանում են կանանց շրջանում սոցիալական ձեռներեցությունը։
 
2023 թվականի հունվար ամսից սկսած 7 տարբեր երկրներից ներգրավված գործընկերների կողմից մշակվել է բազմալեզու՝ ներառյալ հայերեն լեզվով առցանց դասընթաց՝ «Սոցիալական ձեռներեցությունը կանանց համար» թեմայով։ Դասընթացի նյութերը մշակվել են բոլոր ներգրավված գործընկեր կազմակերպությունների երկրներում կատարված խորքային հետազոտությունների հիման վրա։ 7 մոդուլներից բաղկացած դասընթացի նյութը հասանելի է լինելու MOOC (Massive Open Online Courses)  https://www.mooc.org/ հարթակում հետևյալ թեմաներով՝
 

Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2023-2024 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին (առանց տարիքային սահմանափակման) ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 5 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Ավելին ․․․

 

GPS (Growth and Performance Training for Entrepreneurs) | Աճի և կատարողական հմտությունների զարգացման դասընթաց ձեռներեցների համար 2023

02.11.2023 – 27.11.2023
 
Այսօրվա իրականության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, շուկաների գլոբալիզացիան ու դեմոգրաֆիկ փոփոխությունները ձեռներեցների համար ստեղծում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ: Վերջիններիս բիզնեսների վրա ներազդող որոշումները պետք է կատարվեն ամեն օր, և այդ իսկ պատճառով նրանք պետք է տիրապետեն տեխնիկական գիտելիքների, ինչպես նաև տարբեր իրավիճակներում սթրեսը, հույզերն ու այլ մարդկանց արձագանքները կառավարելու ճիշտ անհատական հմտությունների: Նմանատիպ իրավիճակներում ձեռներեցներին աջակցելու համար` Երիտասարդների միջազգային ցանցը մշակել է GPS դասընթացը ձեռներեցների համար:
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում GPS դասընթացը
 
Այն անվճար առցանց դասընթաց է, որն ուղղված է ձեռնարկատիրական ճկուն հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Մարդիկ ղեկավարում և խթանում են իրենց բիզնեսի աճը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կատարելագործել Ձեր ճկուն հմտությունները` բիզնեսի նպատակներին հասնելու համար:
 
Այս ծրագրի շրջանակներում մենք կկիսվենք գործիքներով, որոնք կարող եք կիրառել փոփոխություններին ավելի լավ հարմարվելու և ճգնաժամային իրավիճակներում դրական մնալու համար (ինչպես օրինակ այժմյան կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը):
 

Erasmus for Young Entrepreneurs 2023-2027

Erasmus for Young Entrepreneurs is a cross-border exchange programme which gives new or aspiring entrepreneurs the chance to learn from experienced entrepreneurs running small businesses in other Participating Countries. New entrepreneurs gather and exchange knowledge and business ideas with an experienced entrepreneur, with whom they stay and collaborate for a period of 1 to 6 months. The stay is partly financed by the European Commission.

«Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Կանանց տնտեսական հզորացում կառույցի (CWEE) աջակցությամբ, իրականացնում է «Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը։ 
 
Այժմ առավել քան երբևէ, առցանց հարթակներին անցումն ու դրանց արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունեն փոքր և միջին բիզնեսի գոյատևման և զարգացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել հատկապես Հայաստանի մարզերում գործող և ապագա կին ձեռներեցների բիզնեսների կայունությանը և աճին՝ թվայնացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացման միջոցով։
 
Ծրագիրը կընդգրկի հետևյալ փուլերը՝
 

GPS (Growth and Performance Training for Entrepreneurs) | Աճի և կատարողական հմտությունների զարգացման դասընթաց ձեռներեցների համար 2023

23.02.2023 – 21.03.2023
 
Այսօրվա իրականության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, շուկաների գլոբալիզացիան ու դեմոգրաֆիկ փոփոխությունները ձեռներեցների համար ստեղծում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ: Վերջիններիս բիզնեսների վրա ներազդող որոշումները պետք է կատարվեն ամեն օր, և այդ իսկ պատճառով նրանք պետք է տիրապետեն տեխնիկական գիտելիքների, ինչպես նաև տարբեր իրավիճակներում սթրեսը, հույզերն ու այլ մարդկանց արձագանքները կառավարելու ճիշտ անհատական հմտությունների: Նմանատիպ իրավիճակներում ձեռներեցներին աջակցելու համար` Երիտասարդների միջազգային ցանցը մշակել է GPS դասընթացը ձեռներեցների համար:
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում GPS դասընթացը
 
Այն անվճար առցանց դասընթաց է, որն ուղղված է ձեռնարկատիրական ճկուն հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Մարդիկ ղեկավարում և խթանում են իրենց բիզնեսի աճը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կատարելագործել Ձեր ճկուն հմտությունները` բիզնեսի նպատակներին հասնելու համար:
 
Այս ծրագրի շրջանակներում մենք կկիսվենք գործիքներով, որոնք կարող եք կիրառել փոփոխություններին ավելի լավ հարմարվելու և ճգնաժամային իրավիճակներում դրական մնալու համար (ինչպես օրինակ այժմյան կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը):
 

GPS (Growth and Performance Training for Entrepreneurs) | Աճի և կատարողական հմտությունների զարգացման դասընթաց ձեռներեցների համար 2023

22.02.2023 – 20.03.2023
 
Այսօրվա իրականության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, շուկաների գլոբալիզացիան ու դեմոգրաֆիկ փոփոխությունները ձեռներեցների համար ստեղծում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ: Վերջիններիս բիզնեսների վրա ներազդող որոշումները պետք է կատարվեն ամեն օր, և այդ իսկ պատճառով նրանք պետք է տիրապետեն տեխնիկական գիտելիքների, ինչպես նաև տարբեր իրավիճակներում սթրեսը, հույզերն ու այլ մարդկանց արձագանքները կառավարելու ճիշտ անհատական հմտությունների: Նմանատիպ իրավիճակներում ձեռներեցներին աջակցելու համար` Երիտասարդների միջազգային ցանցը մշակել է GPS դասընթացը ձեռներեցների համար:
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում GPS դասընթացը
 
Այն անվճար առցանց դասընթաց է, որն ուղղված է ձեռնարկատիրական ճկուն հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Մարդիկ ղեկավարում և խթանում են իրենց բիզնեսի աճը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կատարելագործել Ձեր ճկուն հմտությունները` բիզնեսի նպատակներին հասնելու համար:
 
Այս ծրագրի շրջանակներում մենք կկիսվենք գործիքներով, որոնք կարող եք կիրառել փոփոխություններին ավելի լավ հարմարվելու և ճգնաժամային իրավիճակներում դրական մնալու համար (ինչպես օրինակ այժմյան կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը):
 

Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2023 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
 
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 5 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Ավելին ...

«Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների հմտությունների բարելավում՝ արդյունավետ և նորարարական ջերմոցային կառավարման նպատակով» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը HSBC Հայաստան բանկի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների հմտությունների բարելավում արդյունավետ և նորարարական ջերմոցային կառավարման նպատակով» ծրագիրը: 
 
Ծրագրի շրջանակներում հիմնադրամը նպատակ ունի ստեղծել հնարավորություններ մարզային ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերներին բարելավելու իրենց ջերմոցների արդյունավետությունն ու շահութաբերությունը՝ տրամադրելով նրանց գիտելիքներ ու հմտություններ նոր մեթոդների և առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել ֆինանսավորում պետական սուբսիդավորման հետ մեկտեղ՝ անհրաժեշտ ներդրումների համար:
 

 

Pages

Subscribe to RSS - Announcements