Հաջողության պատմություն․ «Երիտասարդները ներգրավված հասարակության մեջ 2024–2025»

Գևորգը Թալինի ավագ դպրոցի սան է, երկու տարի անընդմեջ մասնակցել է բանավեճի հանրապետական մրցաշարին, եղել է հաղթող և փոխչեմպիոն թիմերի մասնակից։ «Բանավեճի ծրագիրը կարևոր դեր է խաղացել իմ մտածողության, հմտությունների և բնավորության ձևավորման գործում։ Այն ինձ սովորեցրել է գրագետ և հիմնավորված արտահայտել իմ կարծիքը, հարցերին մոտենալ տարբեր տեսանկյուններից և հասկանալ, որ չկա միայն ճիշտ կամ սխալ պատասխան։ Ծրագրի ընթացքում զարգացրի հետազոտական, վերլուծական և հանրային խոսքի հմտություններս, ինչպես նաև սովորեցի՝ ինչպես կարելի է թիմում արդյունավետ աշխատել՝ հարգելով թիմակիցներիս տարբեր կարծիքները։»-նշում է Գևորգը։

Գևորգն այժմ Flex ծրագրի շրջանակներում սովորում է ԱՄՆ-ում։ Ծրագրի ընտրության փուլում նա նշել է բանավեճի մասնակից և հանրապետական մրցաշարի չեմպիոն լինելու մասին՝ որպես իր առավելություն մյուս դիմորդների համեմատ։ «Այստեղ բարձր են գնահատում սեփական կարծիք ունենալն ու այն հիմնավորված պաշտպանելու կարողությունը, և ես վստահորեն կարող եմ ասել, որ այդ որակը մեծ մասամբ ձևավորվել է հենց բանավեճի շնորհիվ։ Այսօր ես ինձ ինքնավստահ եմ զգում տարբեր միջավայրերում և առանց դժվարության արտահայտում եմ իմ դիրքորոշումը։»-հպարտորեն նշում է Գևորգը։

Գևորգ Սահակյան