2020 թվականի պատերազմից հետո Հայկը ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան՝ բնակություն հաստատելով Արմավիրի մարզում։ Վճռական լինելով վերականգնել և զարգացնել ընտանեկան բիզնեսը՝ նա ձեռք բերեց 32 փեթակ, իսկ հետագայում պետական աջակցության ծրագրի միջոցով ավելացրեց ևս 50-ը։
Չնայած արտադրության աճին՝ հնացած սարքավորումները սահմանափակում էին արտադրանքի արդյունավետությունն ու որակը։ «Ջինիշյան» hիշատակի hիմնադրամի Youth Business Armenia (YBA) ծրագրի շրջանակում Հայկը ստացավ ֆինանսական աջակցություն՝ իր գործունեությունը արդիականացնելու համար․ ձեռք բերեց մեղրաքամի սարք, մեղրի շշալցման մեքենա և այլ մշակման գործիքներ, ինչը զգալիորեն բարելավեց արտադրողականությունն ու հիգիենայի չափանիշները։
Սարքավորումներից բացի ծրագիրը նրան տրամադրեց նաև արժեքավոր բիզնես գիտելիքներ։ Հայկը անցում կատարեց մեծածախ վաճառքից դեպի բրենդավորված մանրածախ փաթեթավորում և անմիջական վաճառք հաճախորդներին՝ ավելացնելով շահութաբերությունը և ամրապնդելով իր դիրքերը շուկայում։
Այսօր Հայկը շարունակում է ընդլայնել արտադրությունը, զարգացնել իր բրենդավորված փաթեթավորումը՝ պատրաստվելով մուտք գործել Արմավիրի սուպերմարկետների ցանցեր, իսկ հետագայում ծրագրելով ընդլայնվել նաև դեպի Երևան։ Նրա պատմությունը վկայում է տոկունության, նորարարության և ավանդույթի ու ձեռնարկատիրական մտածողության հաջող համադրման մասին։


































