Շահառուներ
Սյունիքի մարզից ստարտափներ, գործող ՄՓՄՁ-ներ և գաղափարի փուլում գտնվող նախաձեռնություններ։
Ուղղակի շահառուներ
Առնվազն 120 անձ՝ ներառյալ սկսնակ և գործող ձեռնարկատերեր։
Թիրախային խմբեր
Ստարտափներ, աճի ներուժ ունեցող գործող ՄՓՄՁ-ներ և գաղափարի փուլում գտնվող նախաձեռնություններ։
Հատուկ ուշադրության խմբեր
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կանանց (աջակցվող բիզնեսների առնվազն 30%), 18-40 տարեկան երիտասարդների (առնվազն 40%), ինչպես նաև խոցելի խմբերին՝ ներառյալ բռնի տեղահանված անձանց (ԲՏԱ) և հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈԱ)։
Անուղղակի շահառուներ
Մոտավորապես 500-600 անձ՝ ներառյալ բիզնեսների սեփականատերերի ընտանիքները և նոր ընդունված աշխատակիցները, որոնք կշահեն աշխատատեղերի ստեղծումից և տարածաշրջանային տնտեսական աճից։
Ծրագրի իրականացման տարածք
Սյունիքի մարզ, Հայաստան
Ծրագիրը նպատակաուղղված է երեք բարձր աճ ունեցող ոլորտների զարգացմանը՝
- Ագրոմշակում
- Արտադրություն
- Զբոսաշրջություն և հյուրընկալություն
Ծրագրի նպատակ
Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնության (SSEDI) ընդհանուր նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը և բարձրացնել սոցիալ-տնտեսական կայունությունը Սյունիքի մարզում։
Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել տարածաշրջանի տնտեսական կախվածությունը հանքարդյունաբերությունից և բնական ռեսուրսների շահագործումից՝ տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով։ Սա իրականացվելու է ներառական ձեռնարկատիրական միջավայրի ձևավորմամբ, որը խթանում է աշխատատեղերի ստեղծումը, ստարտափների զարգացումը և կենսամակարդակի բարելավումը։ Կայուն ռեսուրսների կառավարման սկզբունքների ներդրմամբ և ֆինանսական ու ոչ ֆինանսական բիզնես աջակցության ծառայությունների հասանելիության բարելավմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի օգտագործել տարածաշրջանի ներուժը՝ ապահովելով երկարաժամկետ, բազմազան և կայուն զարգացում։
Ծրագրի խնդիրներ
- Տնտեսության դիվերսիֆիկացում․ աջակցել ագրոմշակման, արտադրության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը։
- Կարողությունների զարգացում․ զարգացնել առնվազն 120 ձեռնարկատերերի բիզնես կառավարման հմտությունները և թվային գրագիտությունը։
- Աշխատատեղերի ստեղծում․ ստեղծել առնվազն 50 նոր աշխատատեղ, որոնցից առնվազն 20%-ը՝ կանանց համար։
- Բիզնես աջակցության տրամադրում․ նպաստել առնվազն 34 նոր բիզնեսների ստեղծմանը՝ մեկնարկային դրամաշնորհների միջոցով։
- Ֆինանսների հասանելիություն․ բարելավել ՄՓՄՁ-ների հասանելիությունը մատչելի ֆինանսավորմանը՝ գործընկերությունների և ՋՄՀ շրջանառու հիմնադրամի միջոցով։
- Կայունություն․ ապահովել, որ աջակցվող բիզնեսների առնվազն 50%-ը կիրառի կայուն ռեսուրսների կառավարման և կլիմայական կայունության պրակտիկաներ։
- Ինստիտուցիոնալ ներկայություն․ ստեղծել նոր ծառայություններ մատուցող միավոր տարածաշրջանում՝ ՋՄՀ Գորիսի մասնաճյուղի միջոցով՝ երկարաժամկետ աջակցություն ապահովելու համար։
Նշում
«Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» (SSEDI) ծրագիրն իրականացվում է R2D Syunik ծրագրի շրջանակում։ R2D Syunik ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ պետությունների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է՝ ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։



































