Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 161 երեխա խոցելի ընտանիքներից
Ծրագրի իրականացման վայրը. Ծիծեռնակ ճամբար, Վանաձոր (Լոռվա մարզ)
Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 161 դպրոցահասակ երեխայի (12-16 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 161 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
| Սկիղբը | 23 հուլիսի 2018 |
| Ավարտը | 29 հուլիսի 2018 |
| Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
| Իրականացնող | Հայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 1,040,000 ԱՄՆ դոլար 2,144 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,850,000 ԱՄՆ դոլար 10,000 |
| Շահառուների թիվը | 161 |



















































