Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 1,605-2,140 բարձր դասարանցիներ են շուրջ 108 միջնակարգ դպրոցից
Ծրագրի իրականացման վայրը. Երևան և Հայաստանի այլ 13 քաղաք (Արմավիր, Աբովյան, Մեծամոր, Վաղարշապատ, Հրազդան, Գյումրի, Գավառ, Սևան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Ալավերդի և Աշտարակ)
Նպատակը. Խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը
Խնդիրները.
- բարձրացնել հայ երիտասարդության գիտելիքները և հետաքրքրությունները քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ,
 - կառուցել հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին այսօր և ավելի ուշ` իրենց չափահաս կյանքում, ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին,
 - արժեքների ավելացում կրթական համակարգին և հայ երիտասարդների եռանդի խթանում` մասնակցային մեթոդներով ուսուցման համար:
 
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված | 
| Սկիզբը | 15 սեպտեմբերի 2012 | 
| Ավարտը | 30 մայիսի 2013 | 
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Դոնոր կազմակերպություն | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան /ԲՀՀ-Հայաստան/ | 
| Ֆինանսավորում ԲՀՀ-ի կողմից | ՀՀ դրամ 15,092,750 ԱՄՆ դոլար 41,350 | 
| Իրականացնող | ՋՀՀ | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից (ֆինանսական) | ՀՀ դրամ 14,554,375 ԱՄՆ դոլար 39,875 | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից (բնաիրային) | ՀՀ դրամ 10,350 ԱՄՆ դոլար 3,777,750 | 
| Շահառուների թիվը | 1,605-2,140 | 



















































