«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, (այսուհետ` ՋՀՀ) իր` համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցելով Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության հետ (այսուհետ` ՎՎ-Հայաստան), իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն» ծրագիրը (ՎԶՆ-ծրագիր):
Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իրենց ռազմավարական նպատակներից` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և ՎՎ-Հայաստան կազմակերպությունը ՎԶՆ ծրագրի շրջանակներում` ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով հայտարարում են Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Վարդենիսի տարածաշրջանի հետևյալ գյուղական համայնքների միջև:
| Ազատ | Լճավան | Կուտական | Շատվան |
| Ավազան | Խաչաղբյուր | Մաքենիս | Վանևան |
| Արեգունի | Լուսակունք | Նորաբակ | Տորֆավան |
| Արփունք | Կախակն | Նորակերտ | Տրետուք |
| Դարանակ | Կութ | Շատջրեք | Փոքր Մասրիկ |
Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթում`ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:



















































