Սևանի մանկական վերականգնողական կենտրոն. Գուրգեն Հարությունյան

Հարությունյան Գուրգենը 7 տարեկան է, ապրում է Սևան քաղաքում։ 2 տարեկանում մայրիկի հետ դիմել են  Սևանի մանակական վերականգնողական կենտրոն, բժիշկ-վերականգնողաբանի կողմից ախտորոշվել է աուտիստիկ սիմպտոմատիկա։ Այդ պահից մինչ օրս հաճախում է կենտրոն՝ պարբերաբար ստանալով հոգեբանի,լոգոպեդի,հատուկ մանկավարժի և էրգոթերապիստի թերապիաներ։ Առաջին 2 տարիների ընթացքում նրա վարքն անկառավարելի էր, չուներ ընկալում,բացարձակապես չէր կատարում հրահանգները,չէր արձագանքում անվանը,ուներ հստակ արտահայտված զգայական խնդիրներ։ Մայրը կենտրոնից չէր կարողանում տանել առանց մասնագետների միջամտության,քանի որ երեխան պառկում ու գլուխը հարվածում էր հատակին։ 4 տարեկանում Գուրգենի մոտ ախտորոշվեց աուտիզմ։Թերապիաների արդյուքում նա դարձել է կառավարելի,մեծամասամբ կատարում է հրահանգները։    

Երեխայի խնամքի  աբողջ հոգսը մայրիկի վրա է։Նա հրուշակագործ-դիզայներ  է,պատրաստում է խմորեղեն,կոնֆետներ,սուշի։ Որպեսզի նա հնարավորություն  ունենար աշխատել ու հոգալ Գուրգենի կարիքները, 2025թ․-ից Գուրգենին ներառել ենք  «Ցերեկային խնամքի կենտրոնի հիմնում Սևանի երեխաների վերականգնողական կենտրոնում» ծրագրի մեջ։ Այս 1 տարվա ընթացքում ծրագրի մասնագետների հետևողական աշխատանքի արդյունքում երեխայի մոտ նկատվում է մեծ առաջընթաց։  Նա հասկանում  է ,,չի կարելի,, խոսքը,հստակ կատարում է հրահանգները և դարձել է շատ խաղաղ։ Նրա հետաքրքրվածությունը գրքերի,օտար լեզուների և նոր գիտելիքների մեջ զարմացնող  է։ Մենք նրան անվանում ենք ֆենոմենալ երեխա,քանի որ ունի գիտելիքների մեծ պաշար,անդադար հարցեր է տալիս՝ ստիպելով մասնագետներին տալ պատասխաններ և բացատրություններ։ Իրականում «մեր անձնակազմը Գուրգենից ավելի շատ է սովորում,քան ինքը մեզանից»,հաճախ կատակում ենք մենք։Այս տարի Գուրգենը սկսել է հաճախել դպրոց։ Այնտեղ նա ամբողջ ժամանակը անցկացնում է գրադարանում,քանի որ աշխարհի բոլոր գրքերը նրան հետաքրքում են և չի հոգնում նորը սովորելուց։

Ցերեկային խնամքի ծրագրի շնորհիվ այժմ մայրիկը կարողանում է ավելի շատ պատվերներ իրականացնել՝ վաստակելով ավելի շատ գումար։ Այդ գումարը նա գրեթե ամբողջությամբ ծախսում է Գուրգենի գրքերի և դիդակտիկ նյութերի վրա,քանի որ նա պահանջում է ամեն օր նորը,իսկ մայրիկը չի կարողանում մերժել։

Մինչև վերջերս Գուրգենի մայրիկը հագնում էր միայն սև հագուստ՝ փորձելով «թաքնվել հասարակությունից»,ինչպես ինքն էր ասում։ Մի քանի օր առաջ նա կենտրոն եկավ դեղին բաճկոնով ,շարունակաբար շնորհակալություն հայտնելով մեր անձնակազմին ասաց,որ այդ բաճկոնը կախված է իրենց պահարնում արդեն 1 տարուց ավելի,բայց նա ցանկացել է հագնել դա միայն հիմա,քանի որ մեր աշխատանքի ու Գուրգենի մոտ լավացման շնորհիվ նա դարձել է ավելի լավատես,խաղաղ և մեծ հույս ունի,որ ամեն ինչ ավելի լավ է լինելու։                              

Եվ ինչպես դա չանվանել հաղթանակ․․․