Երիտասարդները ներգրավված հասարակությունում (YES) 2025-2026

Շահառուներ` 1,500 աշակերտ (13-17 տարեկան) 85 դպրոցներից՝ Երևանից, ՀՀ մարզերից, Լիբանանից (Բեյրութ և Այնճար) և Ջավախքից (Վրաստան)

Ծրագրի իրականացման վայրեր` Հայաստան (Երևան, Վարդենիս, Ճամբարակ, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Սևան, Գավառ, Վաղարշապատ), Լիբանան (10 դպրոց), Վրաստան՝ 4 կենտրոն (Ջավախք / Ախալքալաքի գյուղեր)

Ծրագրի նպատակ`
Խթանել քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը՝ դպրոցներում կառուցվածքային և կայուն բանավեճի ակումբների կազմակերպման միջոցով։

Ծրագրի խնդիրներ`

  • Բարձրացնել դպրոցական տարիքի հայ երիտասարդների գիտելիքներն ու հետաքրքրությունը քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման հիմնական հարցերի նկատմամբ։
  • Զարգացնել դպրոցականների հաղորդակցման և վերլուծական մտածողության հմտությունները, ինչը նրանց հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել հայկական հասարակության զարգացմանը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։
  • Արժեք ավելացնել կրթական համակարգին և բարձրացնել երիտասարդների հետաքրքրվածությունը ուսումնառության նկատմամբ՝ կիրառելով մասնակցային՝ առկա և առցանց մեթոդներ։
Ծրագրի տեսակըՋՄՀ նախաձեռնած
Մեկնարկի ամսաթիվ1 սեպտեմբերի, 2025 թ.
Ավարտի ամսաթիվ30 հունիսի, 2026 թ.
Համակարգող / Պատասխանատու անձՌուբեն Կրիկյան
Իրականացնող կազմակերպությունՋՄՀ
Ծրագրի արժեք (ՋՄՀ կողմից)16,025,320 ՀՀ դրամ, 41,090 ԱՄՆ դոլար
Շահառուների թիվ1,500