“Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ” դպրոցական բանավեճի ծրագիր 2014-2015թթ.
Գործնական բանավեճի թեմաներ
Իրավական
- Օմբուցմենի գրասենյակի աշխատանքն արդյունավետ է Հայաստանում:
 - Դպրոցում երեխայի իրավունքները ոտնահարվում են:
 - Արդյո՞ք իրազեկվածությունը (մարդու իրավունքների) բերում է այդ իրավունքների պաշտպանվածությանը:
 - Հայաստանի հանրապետությունում կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ:
 - Սպառողների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են:
 - Ընտանեկան բռնության ենթարկվող զոհերի իրավունքները Հայաստանում պաշտպանված են:
 - ՀՀ-ում Ընտրական իրավունքի տարիքային ցենզը պետք է բարձրացվի:
 - Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են:
 - Հաշմանդամ երեխաների իրավունքները պաշտպանված են:
 
Քաղաքական
- ՀՀ-ն չի կարող գոյատևել առանց ՌԴ:
 - Սպորտը քաղաքականություն է:
 - Ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին հանուն խաղաղության:
 - Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիության մեջ:
 - Հայաստանի հանրապետության պետական քաղաքականությունը խթանում է արտագաղթը:
 - Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ-ում արդյունավետ է:
 - Ընտրություններում կանանց քվոտաները պետք է վերացվեն:
 - Պետությունը պետք է ֆինանսավորի երիտասարդական քաղաքական կուսակցություններին:
 - ՀՀ կառավարությունը հաշվի չի առնում հանրային կարծիքը:
 - Ուսխորհուրդները չպետք է քաղաքականացված լինեն:
 
Կրթական
- Դասական երաժշտությունը պետք է լինի պարտադիր առարկա:
 - Շախմատի դասերը չպետք է պարտադրվեն դպրոցում:
 - Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն ԲՈՒՀ ընդունվելու համար:
 - Կենտրոնացված քննությունները նվազեցրել են կոռուպցիան:
 - Դպրոցում սեռական դաստիարակությունը պետք է սկսվի վաղ տարիքից:
 - Դպրոցում պետք է դասավանդեն միայն մանկավարժական համալսարանի շրջանավարտները:
 - Դպրոցը մարդու մեջ դաստիարակում է մարդասիրություն:
 - Ժամանակակից դասագրքերն առավել մատչելի են դարձնում գիտելիքի ընկալումը:
 - Դպրոցների գրադարանները համալրված են անհրաժեշտ գրականությամբ:
 - Դպրոցներում գործող սննդի կետերը գործում են առողջապահական ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան:
 - Նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթական մակարդակի (գիտելիքի ու դաստիարակության) բարձրացմանը:
 - Դպրոցներում գնահատման ներկայումս կիրառվող մեթոդիկան նվազեցնում է կոռուպցիոն դրսևորումները:
 - Դպրոցների բուժկետերը լիարժեք չեն գործում:
 - 12-ամյա կրթական համակարգն ապահովում է բարձրորակ կրթություն Հայաստանում:
 - Ներառական դպրոցն արդյունավետ է գործում Հայաստանում
 
Հասարակական
- Կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն:
 - Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու համար պետք է ունենալ լավ կրթություն:
 - Ասպիրանտները պետք է ծառայեն բանակում:
 - Հայաստանում բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ:
 - Սևանում ձկնորսությամբ զբաղվելը պետք է արգելել:
 - Սպորտում ունեցած հաջողություններն ուղիղ համեմատական են պետության զարգացվածության մակարդակին:
 - ՀՀ քաղաքացիները պետք է հանգստանան Հայաստանում:
 - Եվրոպական արժեքները չարիք են Հայաստանի հասարակության համար:
 - Սպորտի վրա ծախսված գումարները ՀՀ-ում արդարացված են:
 - Հայաստանում որսը պետք է արգելվի:
 - Անհրաժեշտ է պահպանել Ամանորը տոնելու հայկական սովորույթները / ձևը/:
 - Պատմամշակութային ժառանգությունը Հայաստանում պահպանված է:
 - Ատոմակայանի գործունեությունը Հայաստանում արդարացված է:
 - Հայաստանը պատրաստ է հաղթահարել բնական աղետների հետևանքները:
 - Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում պատանիների առողջության վրա:
 - Ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է Հայաստանում:
 - Քաղաքապետարանի գործունեությունը արդյունավետ է:
 - Առողջապահության ոլորտում պետպատվերը ծառայում է իր նպատակին:
 - Առողջության ապահովագրումը ՀՀ-ում պետք է լինի պարտադիր:
 - ՀԿ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից:
 - Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ները պետք է համագործակցեն:
 - Վայրի կենդանիները չպետք է պահվեն անազատության մեջ:
 



















































