Announcements

ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

photo«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (Jinishian Memorial Foundation) մեկնարկում է «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրի հայտերի ընդունման 2-րդ փուլը։ 

«Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է R2D Սյունիք ծրագրի շրջանակում: R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։ 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս նախաձեռնությունը միտված է ընդլայնելու տնտեսական հնարավորությունները Սյունիքի մարզում ՝ տրամադրելով կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր և նյութական աջակցություն՝ մարզում նախագծային փուլում գտնվող, նորաստեղծ և արդեն իսկ գործող բիզնեսներին:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում գործող բիզնեսներին՝

  • զբոսաշրջություն և հյուրընկալություն,

  • գյուղմթերքի մշակում,

  • արտադրություն։

Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք բնակվում են բացառապես Սյունիքի մարզում և

  • 18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար և մտադրված են այն կյանքի կոչել, 

  • փնտրում են աջակցություն իրենց ստարտափի կամ սկսնակ բիզնեսի  ընդլայնման համար, 

  • ունեն գործող ՓՄՁ-ներ, որոնք ցանկանում են ընդլայնել կամ ինտեգրել կայունության բաղադրիչներ,

  • չեն մասնակցել սույն ծրագրի 2025թ․-ի շրջափուլին

  • չեն հանդիսանում ՋՀՀ գործըներներ հանդիսացող «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում․ տնտեսական աճի խթանում Սյունիքում»  կամ  «Քարդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» ծրագրերի գրանտակիր։

Ծրագիրը մեծապես խրախուսում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.

Փուլ 1. Կարողությունների զարգացում հիբրիդային ձևաչափով.

  • բիզնես գաղափարների հղկման և ձեռնարկատիրական նորարարության թեմայով աշխատանքային դասընթացներ, որոնք կօգնեն գնահատել, ձևավորել և կատարելագործել բիզնես գաղափարները:

  • բիզնես մոդելի մշակման դասընթաց՝ ճիշտ կառուցվածքով և ընդլայման հնարավորությամբ բիզնես պլանների մշակման նպատակով։

  • անհատական ​​խորհրդատվության սեսիաներ փորձագետների հետ՝ անհատապես յուրաքանչյուր բիզնեսին վերաբերող խորհուրդներ ստանալու նպատակով:

  • ֆինանսական գրագիտության դասընթաց՝ ֆինանսական պլանավորման, հմտությունների բարելավման նպատակով:

  • թվային հմտությունների բարելավման դասընթաց՝ բիզնեսի առցանց ներկայության և առաջխաղացման գործիքներին ծանոթանալու նպատակով:

  • աճի և կատարողական փափուկ հմտությունների դասընթաց՝ առաջնորդության, հաղորդակցման և բանակցային հմտությունների զարգացման նպատակով:

  • բիզնես գաղափարների ներկայացման սեսիաներ՝ ֆինանսավորման հնարավորությունների և ներդրողների ներգրավման նպատակով:

  • բիզնեսի կայունության գործիքակազմին ծանոթացման դասընթաց և խմբային քոուչինգի սեսիաներ՝ էկոլոգիապես մաքուր բիզնեսի ստեղծման ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման պրակտիկաների ինտեգրմանն աջակցելու նպատակով:

Փուլ 2. Ֆինանսական աջակցություն.

  • նյութական աջակցությանը հասանելիություն կունենան կենսունակ բիզնես գաղափարներ ունեցող մասնակիցները՝ իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով:

  • Նյութական աջակցությունը ներառում է մասնագիտական գույքի / տեխնիկայի տրամադրում՝ բացառապես բիզնեսում օգտագործելու, բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով (բացառություն են կազմում շարժական գույքը, մասնավորապես՝ ավտոմեքենա, շինարարական նյութերը, վերակառուցման, կառուցապատման աշխատանքները, կենցաղային տեխնիկան/կահույքը և այլն)

  • հնարավորություն կընձեռնվի նաև հասանելիություն ստանալ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներին՝ ՋՀՀ-ի աջակցության և տեղական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով:

 

Փուլ 3. Շարունակական աջակցություն.

  • յուրաքանչյուր մասնակից ՋՀՀ-ի շարունակական ծրագրերի շրջանակներում հնարավորություն կունենա ստանալ իր բիզնեսի հատուկ կարիքներին ուղղված տեխնիկական աջակցություն։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով։ Խնդրում ենք պատճենել և տեղադրել հղումը որոնման դաշտում, եթե այն չի բացվում:

https://forms.gle/QVxqYx15eACFsNGG7

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ.-ի դեկտեմբերի 21-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460 կամ ուղարկել էլ․ նամակ ծրագրի պատասխանատուներին հետևյալ էլ. հասցեներով՝  [email protected], [email protected]։

 

Կրթություն՝ բոլոր դժվարություններին ընդառաջ (կամավորների հավաքագրում)

Եթե Ձեզ հետաքրքրում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների կրթության շարունակության ապահովումը, ուրեմն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Կրթություն հատուկ բժշկական կարիքներ ունեցող երեխաների համար» ծրագիրը հենց Ձեզ համար է։ Մենք փնտրում ենք պատրաստակամ կամավորների, ովքեր սովորում են բակալավրիատում (2-4 կուրսեր) և մագիստրատուրայում, ունեն մանկավարժի որակավորում կամ կրթություն և կարող են դասավանդել՝ մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներ և բնագիտական առարկաներ։ Կամավորների հավաքագրումը կլինի 2 փուլով։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի և հաղթահարման դեպքում կդառնան մեր ծրագրի մի մասնիկը։ Եթե գիտակցում ես երեխաների կրթության գործում քո ներդրման կարևորությունը, ապա լրացրու հայտը մինչև ս.թ. ապրիլի 12-ը։

Հիմնադրամը ծրագրի հաջողված մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր:

Ապագա՛ մանկավարժ, մենք սպասում ենք հենց քեզ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 093-466-520096-229-669 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումի ձևը`ծրագրին մասնակցելու համար.

Դիմումի ձև

Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն 2019

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) իր Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն» ենթածրագիրը (ՎԶՆ ծրագիր): Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իր ռազմավարական նպատակներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը համայնքների ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով ՎԶՆ ծրագրի շրջանակներում հայտարարում է Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Վարդենիսի Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքների համար:
 
 

Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագրի մրցույթի հայտարարություն 2019

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը համագործակցաբար «ՔԱՐԴ» ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ իրականացնում է «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագիրը: Ելնելով կազմակերպությունների ռազմավարական նպատակներից և վերը հիշատակված ծրագրի պահանջներից՝ «Ջինիշյան» hիշատակի hիմնադրամը հայտարարում է նախագիծ-առաջարկությունների մրցույթ՝ «Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագիր 2019» խորագրով:
Սույն ծրագրի մրցույթին կարող են մասնակցել «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագրի մեջ ներգրավված և իրենց պարտականությունները լավագույնս կատարած կոոպերատիվները, կամ այդ կոոպերատիվների գործունեության տարածքում գործող համայնքային, ոչ առևտրային կազմակերպությունները:
 

Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Համակարգչային ծրագրավորման դասընթացներ Ստեփանավանում 2018

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ինժեներական լաբորատորիայի հիմնում Ստեփանավանում» ծրագրի ներքո հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն Ստեփանավան քաղաքում։ 

Դասընթացների նպատակն է մասնակիցներին ապահովել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։

Տեսական դասընթացը կտևի մինչև վեց ամիս, որին կհաջորդեն երկամսյա գործնական պարապմունքներ գործընկեր ՏՏ ընկերություններում։ 

Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Ստեփանավան քաղաքում` շաբաթական 5 օր, օրական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ սկսած օրվա 2-րդ կեսից։ Դասընթացների նախնական մեկնարկը դեռևս որոշման փուլում է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ջինիշյան»  հիշատակի հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզում (ներառյալ Գյումրի քաղաքը)` բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը: 

Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), իր Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցելով «Վորլդ Վիժն»  Հայաստան կազմակերպության հետ,  (այսուհետ` ՎՎ Հայաստան) իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն 2016-2018» ծրագիրը  (ՎԶՆ 2016-18 ծրագիր): Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իրենց ռազմավարական նպատակներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և ՎՎ Հայաստան կազմակերպությունը ՎԶՆ Ծրագրի շրջանակներում` ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով հայտարարում են Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ  Վարդենիսի տարածաշրջանի՝ Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծափաթաղ, Շատվան, Ջաղացաձոր, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում:

Ավելին...

Համակարգչային ծրագրավորման դասընթացներ

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ինժեներական լաբորատորիայի հիմնում Ստեփանավանում» ծրագրի ներքո հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն Ստեփանավան քաղաքում։ 

Դասընթացների նպատակն է մասնակիցներին ապահովել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։

Տեսական դասընթացը կտևի վեց ամիս, որին կհաջորդեն երկամսյա գործնական պարապմունքներ գործընկեր ՏՏ ընկերություններում։ 

Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Ստեփանավան քաղաքում` շաբաթական  5 օր, օրական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ սկսած ժամը 15․00-ից։ Դասընթացների նախնական մեկնարկը դեռևս որոշման փուլում է:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 18–55 տարեկան բոլոր ցանկացողները Ստեփանավան, Տաշիր քաղաքներից և շրջակա գյուղերից: Դասընթացների մասնակիցների ընտրությունը կկատարվի համապատասխան մասնագետների կողմից՝ հարցազրույցի միջոցով: Նախընտրություն կտրվի հետևյալ հմտություններով օժտված դիմորդներին՝ որևէ ծրագրավորման լեզվի տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն, բարձրագույն մաթեմատիկայի բավարար տիրապետում, տրամաբանություն։ 

Ծրագիրը խրախուսում է 40-55 տարեկան բնագիտական մասնագիտություն ունեցող դիմորդների մասնակցությունը:  

Ընդունելության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ. հասցեին, իսկ կրկնօրինակը` /CC/ [email protected] էլ. հասցեին: Առավելություն կտրվի հնարավորինս կարճ ժամկետներում դիմած դիմորդներին: 

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 46-47-00 (ներքին՝ 1016) կամ 010 54 44 17 հեռախոսահամարով։

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» (http://ggg.instigate.training) հիմնվել 2004թ. և ներկայումս գործում է 12 քաղաքում։ Իրականացվող դասընթացները նպաստում են տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ 2005-2012թթ.10 քաղաքում գործել են ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնց աշխատակիցները կենտրոնի դասընթացների շրջանավարտներն են։  

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993թ: Այդ ժամանակվանից ի վեր՝ ՋՀՀ-ն օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին` առողջապահական, քաղաքացիական հասարակության, կրթական, տնտեսական զարգացման և համայնքային զարգացման ծրագրերի միջոցով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:

Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
•    մինչև 5 մլն դրամ
•    4 % տարեկան տոկոսադրույք
•    առավելագույնը 5 տարի մարման ժամկետ

Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Լոռվա մարզի Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու, Թումանյանի, Ախթալայի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:  
Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:

Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի: 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Ալավերդի, 5 Ջրավազանի փ. հասցեով: Կոնտակտային անձ` Վահրամ Պետրոսյան, հեռախոսահամար`095 005265 կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ` ք. Ստեփանավան, 2/2 Միլիոնի փ. 1901 հասցեով: Կոնտակտային անձ` Արամ Փանոսյան, հեռախոսահամար` 095 005335: 

Դիմումի ձևը կարող եք ներբեռնել նաև http://jinishian.org/announcement-arm կայքից: Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներից մեկով: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ-ի մարտի 8-ը: 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:

Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
•    մինչև 5 մլն դրամ
•    4 % տարեկան տոկոսադրույք
•    առավելագույնը 5 տարի մարման ժամկետ

Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Վարդենիսի և Գավառի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:  

Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:  Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի: 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան 5 հասցեով, կոնտակտային անձ` Էվրիկ Ղազարյան, հեռ.`093 096 096: կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ`ք. Գավառ, Սայադյան 2/1 հասցեով, կոնտակտային անձ` Վարդան Գարեյան, հեռ. 094 260 790 և Աստղիկ Հովեյան, հեռ.` 094 004 213

Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներով: 

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի սեպտեմբերի 30-ը: 

Ծրագրի իրականացնող գործընկերներն են Բիզնեսի աջակցման կենտրոնըՎորլդ Վիժն Հայաստանը և Ձեռնարկատիրության և կառավարման զարգացման կենտրոնը:

Pages

Subscribe to RSS - Announcements