Փորձառու խորհրդատու-մասնագետների հավաքագրում՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ից տուժած մարզային բիզնեսներին ծրագրի շրջանակներում ձեռներեցներին հրատապ օժանդակելու համար

«Ջինիշյան»հիշատակի հիմնադրամը փնտրում է բիզնեսի ոլորտում փորձառու խորհրդատու-մասնագետների՝ աջակցելու մարզերում գործող երիտասարդ ձեռներեցներին՝ կորոնավիրուսի և հետպատերազմյան պայմաններում գոյատևելու և հետագա զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։ 
 
Ներգրավված մասնագետներն ունեն առանցքային կարևորություն, քանի որ վերջիններս պետք է օգնեն ծրագրի մասնակից ձեռներեցներին դուրս գալ ճգնաժամից՝ հստակ գործնական քայլերով՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։ 
 
Մասնագետների ներգրավածությունը նախատեսվում է ոչ միայն խորհրդատվություն և քոուչինգ տրամադրելու ձևաչափով՝ այլ նաև գործնական առաջադրանքներ իրականացնելու։ 
 
Ստորև տեղադրված է անհրաժեշտ մասնագետների ցանկը.
 
  • SMM և Մարքեթինգի խորհրդատուներ
  • Վաճառքի մասնագետներ
  • Լուսանկարիչներ և դիզայներներ
  • Ներմուծման/արտահանման գծով խորհրդատուներ
  • Հաշվապահության, հարկերի մասնագետներ  
 
Պահանջվող որակավորում.
  • Մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն
  • Պահանջվող ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
  • Մարզեր մեկնելու պատրաստակամություն
 
Հետաքրքրված մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն ՋՀՀ-ի էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև 2021թ․ հունվարի 10-ը։