«Ջինիշյան»  հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում (բացառությամբ Գյումրի և Վանաձոր քաղաքների)` բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը: 
 

Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ Խաղացեք ազնիվ ծրագրի արդյունքների ներկայացումը: Ծրագրի նպատակն է խթանել մարդու իրավունքների մշակույթը Հայաստանում՝ մանուկ հասակից երեխաների մեջ սերմանելով մարդու իրավունքների արժեքները և սկզբունքները: Ծրագիրն իրականացվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում տրվեց ծրագրի ամփոփ նկարագիրը և ներկայացվեցին ծրագրի արդյունքները, որին հաջորդեց Խաղացեք ազնիվ ծրագրի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ծրագրի շահառու հանդիսացող դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց կարծիքն արտահայտել ծրագրի վերաբերյալ, հանդես գալ նոր առաջարկություններով և ներկայացնել իրենց տեսլականը ծրագրի ապագա ընթացքի վերաբերյալ:

 

Subscribe to Jinishian Memorial Foundation RSS