Հոգեբան

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Հոգեբան

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Հոգեբանի պաշտոնը: 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) գնահատում/թեստավորում է երեխայի խնդիրներ լուծելու ունակությունը, անձնական գծերը, հոգեբանական վիճակը, վարքը, հիշողության և ընկալման գործընթացները.

բ) մշակում է աշխատանքի անհատական պլան՝ շեշտը դնելով հաղորդակցման և սոցիալական ունակությունների զարգացման, վարքագծի շտկման վրա.

գ) օգնում է երեխային զարգացնել ինքնավստահությունը. 

դ) յուրաքանչյուր երեխայի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում է անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային աշխատանք՝ կիրառելով օճանդակ նյութեր և տարբեր մեթոդներ, զարգացնում և/կամ վերականգնում է երեխաների ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաև ուշադրության, ընդօրինակման, հիշողության, ժամանակային և տարածային ընկալման հետ կապված ֆունկցիաները.

ե) համագործակցում է երեխայի ծնողների/խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է ծնողների/խնամակալների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու և երեխայի զարգացման հապաղման փաստն ընդունելու ունակությունները.

զ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է մասնագիտական հմտություններ, քննարկում է յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում  մասնագիտական խորհրդատվություն.

է) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և դասընթացների:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրագույն կրթություն՝ հոգեբանության գծով։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով “Sevan Rehab Center”։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: