Ֆիզիկական թերապիստ (կինեզիոթերապիստ)

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Ֆիզիկական թերապիստ (կինեզիոթերապիստ)

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր անհատի, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Ֆիզիկական թերապիստի (կինեզիոթերապիստի) պաշտոնը: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) գնահատում, կառավարում և կանխարգելում է երեխայի խոշոր/մեծ շարժողական ոլորտի խանգարումները.

բ) աշխատում է շարժողական ֆունկցիայի բարելավման ուղղությամբ՝ պատրաստելով երեխայի մարմինը ֆունկցիոնալ գործունեության տարբեր մեթոդների և վարժությունների միջոցով.

գ) սովորեցնում է երեխային քայլել օրթեզների, հենափայտերի, հենակների օգնությամբ, օգտագործում է համապատասխան օժանդակ ֆիզիկական միջոցներ` տաք, սառը, ուլտրաձայն և այլն.  

դ) յուրաքանչյուր երեխայի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային թերապիա՝ կիրառելով օժանդակող միջոցներ և  տարբեր մեթոդներ՝ օգնելով երեխային ձեռք բերել կամ վերականգնել կորցրած ֆիզիկական կարողությունները, նվազեցնում է խանգարված ֆունկցիայի ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա.

ե) համագործակցում է երեխայի ծնողների/խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին,  զարգացնում է ծնողների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու և երեխայի զարգացման հապաղման փաստն ընդունելու ունակությունները.

զ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է մասնագիտական հմտություններ, քննարկում է յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.

է) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և դասընթացների:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրագույն կամ միջին մասնագիտական բուժքույրական կրթություն,

Մասնագիտացած կինեզիոթերապիայի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ոլորտներում։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center". Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: