Հատուկ մանկավարժ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Հատուկ մանկավարժ

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր անհատի, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Հատուկ մանկավարժի պաշտոնը: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա)  գնահատում է երեխայի ուսուցման և առօրյա կյանքի կարողությունները, իմացական ասպարեզի զարգացման աստիճանը, լրացուցիչ հետաքրքրություններին նրա մասնակցության չափը:

բ)   գնահատում է երեխայի ֆիզիկական սահմանափակումները և/կամ հնարավորությունները:

գ)   կենտրոնանում է երեխայի հիմնական կարիքների վրա:

դ)   աշխատում է լավացնել երեխայի ուշադրության կենտրոնացումը:

ե)   զարգացնում է երեխայի սոցիալական հմտությունները և նրա հասարակության լիարժեք անդամ դառնալու շարժառիթների ամբողջությունը (մոտիվացիա):

զ)   օգնում է երեխային լինելու հնարավորինս անկախ իր առօրյա կյանքում և շրջապատում:

է)   կազմում է երեխայի հետ աշխատելու անհատական պլան, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային աշխատանք, որը հարմարեցվում է երեխայի կարիքներին` ընդգրկելով նրա ընտանիքը:

ը)  համագործակցում է երեխայի ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է ծնողների/խնամակալների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու և երեխայի խնդիրն ընդունելու ունակությունները

թ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է մասնագիտական հմտություններ, քննարկում է յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումներ, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն

ժ)  պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և  դասընթացների:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրագույն կրթություն` ԵՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի շրջանավարտ

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը : Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: