Լոգոպեդ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Լոգոպեդ

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր անհատի, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Լոգոպեդի պաշտոնը: 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) կատարում է խոսքի զարգացման գնահատում՝ օգտագործելով ստանդարտացված խոսքի գնահատման և/կամ ոչ ֆորմալ գնահատման, և/կամ ծնող/խնամող հարցաթերթիկ.

բ) աշխատում է երեխայի խոսքի արտահայտչական և ընկալողական հապաղումների հետ.

գ) աշխատում է խոսքի առանձնահատկությունների, արտաբերման և ձայնի խնդիրների վրա.

դ) դիտարկում և գնահատում է երեխայի կերակրումը՝ բերանի շարժողական հմտությունները, դիրքավորումը, միջավայրը.

ե) գնահատում է երեխայի կլման փուլը՝ հաշվի առնելով շուրթերի դիրքը, լեզվի դերը, քիմքը (փակ է, թե ոչ), ծամելը.

զ) սովորեցնում է երեխային օգտագործել այլընտրանքային հաղորդակցման միջոցներ.

է) գնահատում է երեխայի ֆունկցիոնալ հաղորդակցությունը՝ ծնող-երեխա փոխազդեցություն, հաղորդակցության հաճախականություն, ոչ խոսքային հաղորդակցություն և ժեստեր.

ը) յուրաքանչյուր երեխայի համար մշակում է վերականգնողական ծրագիր, անց է կացնում անհատական թերապիա՝ կիրառելով դիդակտիկ նյութեր, այլընտրանքային հաղորդակցման միջոցներ և այլ մեթոդներ՝ օգնելով երեխային զարգացնել հաղորդակցությունը, նվազեցնելով խանգարված ֆունկցիայի ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա.

թ) համագործակցում է երեխայի ծնողների/խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է ծնողների/խնամակալների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու և երեխայի խնդիրն ընդունելու ունակությունները.

ժ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է մասնագիտական հմտություններ, քննարկում է յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումներ, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.

ժա) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և  դասընթացների:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ/ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բարձրագույն կրթություն՝ ԵՊՄՀ հատուկ կրթության և լոգոպեդիայի ֆակուլտետի շրջանավարտ՝ լոգոպեդիա մասնագիտացմամբ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: