Էրգոթերապիստ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետ

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր անհատի, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետի պաշտոնը: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) աշխատում է նուրբ շարժողական ոլորտում՝ գնահատելով ձեռքի(երի) օգտագործումը, մանր շարժումները, գնահատելով, սովորեցնելով և/կամ կատարելագործելով երեխայի հմտությունները ինքնասպասարկման ոլորտում (հագնվել, ուտել, լվացվել և այլն), հարկ եղած դեպքում հարմարացնելով առօրյա օգտագործման առարկաները.

բ) գնահատում է վերին վերջույթի հոդերի շարժունակությունը, մկանների/մկանախմբերի ուժը և շարժումների կոորդինացիան.

գ) գնահատում է երեխայի զգայունությունը «Զգայական սկրինինգ» գործիքի միջոցով.

դ) սովորեցնում է երեխային, թե ինչպես գործողության ժամանակ պահպանել մարմնի էներգիայի մեծ մասը, և մշակում է պարզ մեթոդներ/մոտեցումներ տվյալ գործողությունը հեշտ կատարելու համար.  

ե) օգնում է երեխային լինել առավելագույնս անկախ սոցիալական և շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների հաղթահարման գործում, որոնք կարող են խանգարել անհատի գործունեությանը և նրա ներգրավմանն ու մասնակցությանը հասարակական կյանքին.

զ) յուրաքանչյուր երեխայի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային թերապիա՝ կիրառելով    դիդակտիկ նյութեր, օժանդակող միջոցներ և այլ մեթոդներ՝ օգնելով երեխային ձեռք բերել կամ վերականգնել կորցրած ֆիզիկական կարողությունները, նվազեցնելով խանգարված ֆունկցիայի ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա.

է) համագործակցում է երեխայի ծնողների/խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է ծնողների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու և երեխայի խնդիրն ընդունելու կարողությունները.

ը) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է մասնագիտական հմտություններ, քննարկում է յուրաքանչյուր երեխային ցուցաբերվող անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.

թ) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և դասընթացների:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրագույն բժշկական կամ բուժքույրական կրթություն,

Կամ հատուկ մանկավարժ, կամ ֆիզիկական թերապիստ՝ մասնագիտացած էրգոթերապիայի ուղղությամբ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը : Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: