Երաժշտական թերապիստ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Երաժշտական թերապիստ

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր անհատի, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Երաժշտական թերապիստի պաշտոնը: 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) գնահատում է երեխաների ռիթմի զգացողությունը, լսողական ընկալումը, շարժումների սահունությունը

բ) մշակում է երաժշտական վերականգնողական միջամտության ծրագիր, որը կարող է ներառել երաժշտական կատարում` գործիքների, ձայնի կամ մարմնի շարժումներով, երաժշտություն լսելով:

գ)կիրառում է երաժշտությունը թերապևտիկ միջոցառումների շրջանակներում, երաշտության միջոցով թուլացնում, հանգստացնում կամ վերահսկում է անհանգստությունը նախքան թերապևտիկ միջամտությունը:

դ) զարգացնում է լսողական ընկալումը

ե) երաժշտության միջոցով սովորեցնում է ընկալել և տարբերակել ռիթմերը՝ զարգացելով լսողական ընկալումը և խոսքը

զ)խթանում է ֆիզիկական, հուզական, ճանաչողական և սոցիալական հմտությունները

է) մանկական ուղեղային պարեզով կամ այլ պարեզներով երեխաներին օգնում է բարելավել կոորդինացիան և զարգացնել խոշոր/մեծ և նուրբ շարժողական հմտությունները ընտրովի գործիքներ նվագելու կամ երաժշտական վարժությունների միջոցով:

է)իրականացնում է բացատրական աշխատանք երեխաների ծնողների/խնամակալների և ընտանիքի այլ անդամների հետ, իրազեկում ծնողներին/խնամակալներին երեխայի վիճակի, հիվանդության և խնդիրների մասին, տրամադրում խորհրդատվություն երեխայի հետ տանը (կամ կացության այլ վայրում) աշխատանքը շարունակելու վերաբերյալ. 

ը)մասնակցում է ուսոցողական նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակության մեջ ներառական մոտեցման ընկալմանն ու ամրապնդմանը.

թ)պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և դասընթացների:

ժ)սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է իր մասնագիտական հմտությունները, քննարկում է յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն. 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ երաժշտական ուղղությամբ :

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: