Բժիշկ վերականգնողաբան

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Բժիշկ վերականգնողաբան

ՑԱՆԿԻ/ ՑՈՒՑԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 4-ից, 2021թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր անհատի, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Բժիշկ վերականգնողաբանի պաշտոնը:  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) համատեղությամբ իրականացնում է կենտրոնի (ծառայության) ղեկավարի գործառույթներ և ադմինիստրատիվ կառավարում.                                            

բ) իրականացնում է երեխայի գնահատում, խախտված ֆունկցիայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, առկա հիվանդության կամ խնդրի ճշգրիտ և ավարտուն պատմության նկարագրություն.

գ) կատարում է երեխայի մանրակրկիտ ֆիզիկական զննում՝ կիրառելով համապատասխան մեթոդներ, ստանդարտացված թեստեր, գնահատում է կենտրոնական, պերիֆերիկ նյարդային և հենաշարժիչ համակարգերը.

դ) իրականացնում է երեխայի զարգացման գնահատում, հայտնաբերում զարգացման հապաղում(ներ)ը, ախտորոշումը ճշտելու նպատակով ուղեգրում է երեխային համապատասխան մասնագետների մոտ, ինչպես նաև օրթեզավորման կամ կորսետավորման կենտրոններ.

ե) առանձնացնում է առավել բարդ խնդիրների ցանկը և համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ յուրաքանչյուր երեխայի համար մշակում է անհատական վերականգողական պլան.   

զ) վերահսկում է բուժման/վերականգման գործընթացը, կատարում է վերագնահատում, փաստաթղթավորում է երեխայի զարգացումը և անհրաժեշտության դեպքում ճշտումներ կատարում վերականգնողական պլանի մեջ.

է) կարգավորում և վերահսկում է երեխաների այցելությունները նեղ մասնագետների մոտ, անհրաժեշտության դեպքում դիտարկում է կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխայի հետ մասնագետի անմիջական միջամտությունը/աշխատանքը, կազմում է ամսական հաշվետվություններ երեխաների այցելությունների վերաբերյալ.

ը) համագործակցում է երեխայի ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում վերջիններիս մասնակցությունը կատարվող աշխատանքներին.

թ) hամագործակցում է կրթական և սոցիալական հաստատությունների հետ երեխայի կարիքների ամբողջական գնահատման նպատակով, անհրաժեշտության դեպքում տրամադրում համապատասխան  ուղեգրեր.

ժ) գնահատում է կրթական և հասարակական հաստատությունների կողմից ուղղորդված երեխաների առողջապահական կարիքները.

ժա) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, քննարկում է յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները՝ մասնագետներին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն.

ժբ) համագործակցելով համայնքում գործող ներառական հաստատությունների հետ՝ վերահսկում է երեխաների վերականգնման գործընթացը, կատարում այցելություններ համապատասխան հաստատություն (ամիսը մեկ անգամ).

ժգ) իրականացնում է բացատրական աշխատանք երեխաների ծնողների/խնամակալների և ընտանիքի այլ անդամների հետ, իրազեկում ծնողներին/խնամակալներին երեխայի վիճակի, հիվանդության և խնդիրների մասին, տրամադրում խորհրդատվություն երեխայի հետ տանը (կամ կացության այլ վայրում) աշխատանքը շարունակելու վերաբերյալ.

ժդ) մասնակցում է ուսոցողական նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակության մեջ ներառական մոտեցման ընկալմանն ու ամրապնդմանը.

ժե) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումների և դասընթացների:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ/ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրագույն բժշկական կրթություն,

Մանկաբույժ՝ մասնագիտացած  ֆիզիկական  և վերականգնողաբանական բժշկության ոլորտներում

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ն  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center". Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հունիսի 30, 2020թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: