Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագրի մրցույթի հայտարարություն 2019

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը համագործակցաբար «ՔԱՐԴ» ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ իրականացնում է «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագիրը: Ելնելով կազմակերպությունների ռազմավարական նպատակներից և վերը հիշատակված ծրագրի պահանջներից՝ «Ջինիշյան» hիշատակի hիմնադրամը հայտարարում է նախագիծ-առաջարկությունների մրցույթ՝ «Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագիր 2019» խորագրով:
Սույն ծրագրի մրցույթին կարող են մասնակցել «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագրի մեջ ներգրավված և իրենց պարտականությունները լավագույնս կատարած կոոպերատիվները, կամ այդ կոոպերատիվների գործունեության տարածքում գործող համայնքային, ոչ առևտրային կազմակերպությունները:
Դրամաշնորհային ծրագրի մրցույթին հրավիրված կոոպերատիվների ու համապատասխան համայնքների ցանկ.
 
 ԿոոպերատիվՄարզԳյուղ
1.ԱյգեպանՎայոց ՁորԳետափ
2.Արալեզ Արալեզ
3.Խոր Վիրապ Լուսառատ
4.ԼուսառատԱրարատՋրահովիտ
5.Ջրահովիտ Արևիկ Նոր Կյանք
6.Նոր Կյանք Նոր Կյանք
7.Նոր Նաիրի Հացիկ
8.Նորավան Նորավան
9.ԱրևիկԱրմավիրԱրևիկ
10.Լուկաշին Ջրաշեն
11.Ջրաշեն 1 Ջրաշեն
12.Ն. Սասնաշեն Ներքին Սասնաշեն
13.Ավան Ավան 
14.Նոր ԱմանոսԱրագածոտնՆոր Ամանոս
15.Հարթավան կաթ Հարթավան
16.Արտաշավան Արտաշավան
17.Խաչաղբյուր Խաչաղբյուր
18.ԱղբերքԳեղարքունիքԱղբերք
19.Վահան Վահան
20.ԲուժականԿոտայքԲուժական
21.ՊտղավանՏավուշՊտղավան

Դրամաշնորհային մրցույթի նկարագրությունը
Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագրի (այսուհետ՝ ՍՊԴ ծրագիր) նպատակն է օժանդակել ներհամայնքային սոցիալ-տնտեսական առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ համախմբելով առկա արտաքին և ներքին մարդկային և ‎ֆինանսական ռեսուրսները: 
Այդ լուծումներին հասնելու համար ծրագիրը ենթադրում է.

  • ստեղծելով փոխվստահության մթնոլորտ համայնքներում՝ մոբիլիզացնել համայնքների ներքին և արտաքին ռեսուրսները, և ուղղել համայնքային ուժերը կոնկրետ համայնքային խնդիրների լուծմանը, 
  • միավորել տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված պետական և ոչ պետական հաստատությունների և անհատների ներուժը` ուղղելով այն դեպի համայնքային խնդիրների կոնկրետ լուծումներին կամ այդ խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Դրամաշնորհի նախապատվությունը
Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նախապատվություն կտրվի համայնքի ընդհանուր բարեկեցությանն ուղղված՝ 
  • առաջնային առողջապահական և կրթական ծառայությունների բարելավման, 
  • քաղաքացիական հասարակության հզորացման, 
  • համայնքների ենթակառուցվածքների բարելավման, 
  • մշակութային և հոգևոր զարգացման 
ծրագրերին, սակայն, չի սահմանափակվի միայն նշված ուղղություններով:
 
Դրամաշնորհներ Չ’ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ հետևյալ գործունեությունների համար
  • Մարդասիրական անմիջական օգնություններ,
  • պարտադիր պետական կրթական (հանրակրթական և բարձրագույն) ծրագրերի/դասընթացների իրականացում, 
  • բժշկական զննումներ, անհատական բուժումներ և հիմնական հետազոտական աշխատանքներ,
  • կրթաթոշակներ և անհատական ուսման վարձեր,
  • առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեության (կամ գործունեությանն ուղղված) աջակցում, ինչպես նաև այդ գործունեություններին նպաստող սարքավորումների ձեռքբերում,
  • գիտական/հետազոտական աշխատանքներ,
  • արտասահմանյան գործուղումների, Հայաստանից դուրս կազմակերպվող զարգացման միջոցառումների, փորձի փոխանակումների մասնակցելու ծախսեր:
Մրցույթին մասնակցելու պայմաններ
Մրցույթին մասնակցող բոլոր համայնքները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.    
  • Համայնքի մրցութային փաթեթը (նախագիծ-առաջարկը և բոլոր հավելյալ փաստաթղթերը) պետք է պատրաստվի տվյալ համայնքի ակտիվ անդամների կամ համայնքում գործող կոոպերատիվների/հասարակական կազմակերպության անդամների կողմից: Նախագիծ-առաջարկի մշակման և իրականացման բոլոր փուլերում պետք է լինի ակտիվ համագործակցություն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքապետարանի աշխատակազմ, այսուհետև` ՏԻՄ) և ավագանիների հետ:
    Ներկայացված նախագիծ-առաջարկը պետք է ունենան համաներդրման բաղադրիչ.
- Շահառու համայնքը ծրագրի իրականացման համար պետք է կատարի ներդրում ոչ պակաս, քան ակնկալվող գումարի 20%-ի չափով: Համայնքի ներդրումը կարող է լինել բնաիրային, աշխատուժով և/կամ  կանխիկ գումարի տեսքով: Կանխիկ գումարի ներդրումը խրախուսվում է:
  • Մրցույթի արդյունքում հաղթող համայնքը/կոոպերատիվը մինչև պայմանագիր կնքելը պետք է. 
 - ՀՀ օրենսդրությանը համապատասխան համայնքի արտաբյուջետային նոր հաշիվ բացի, որի առկայության դեպքում ծրագրի բոլոր ֆինանսական մուտքերը և ծախսերը պետք է կատարվեն այդ հաշվից և վավերացված լինեն գյուղապետի/կոոպերատիվի նախագահի և կոոպերատիվի առնվազն երկու անդամի ստորագրությամբ, կամ 
- Որևէ առևտրային բանկում կոոպերատիվի/հասարակական կազմակերպության անունով նոր բանկային հաշիվ բացի: Այս տարբերակի դեպքում նույնպես կպահանջվի, որ ծրագրի բոլոր ֆինանսական մուտքերը և ծախսերը կատարվեն այդ հաշվից և վավերացված լինեն գյուղապետի և  կոոպերատիվի/հասարակական կազմակերպության  նախագահի, ինչպես նաև  կազմակերպության առնվազն երկու այլ անդամի ստորագրությամբ:
 
Նախագիծ-առաջարկի հետ ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի պարտադիր փաթեթ
  • Կոոպերատիվի/հասարակական կազմակերպության վարչության անդամների, համայնքապետի և ավագանու համատեղ ընդլայնված նիստի արձանագրություն, որում հաստատվել է  մշակված նախագիծ-առաջարկը, նշանակվել է ծրագրի ղեկավար: Այդ նույն արձանագրությամբ արձանագրվում է նաև համայնքի կողմից ծրագրի մեջ կատարվելիք ներդրումների չափը՝ ըստ տեսակների:
  • Տեղեկատվություն համայնքի, կոոպերատիվի/հասարակական կազմակերպության արտաբյուջետային հաշվի կամ բանկային առաձնացված նոր հաշվի մասին:  
  • Կազմակերպության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճեն: 

Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհի չափը
Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը  1,750,000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ է: Կտրամադրվի առավելագույնը 2 (երկու) դրամաշնորհ:
 
Նախագիծ-առաջարկության իրականացման  աշխատանքների  վերջնաժամկետ է սահմանվում  2019 թ. հոկտեմբերի 15-ը:
 
Նախագիծ-առաջարկների ներկայացման կարգը և հաստատումը
Նախագիծ-առաջարկությունների փաթեթները  կընդունվեն են մինչև  2019 թ. ապրիլի 15-ը:
Նախագիծ-առաջարկության ՏՊԱԳԻՐ ՕՐԻՆԱԿԸ  պետք է ներկայացվի  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ՝ ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև նախագիծ-առաջարկության էլեկտրոնային տարբերակը որևէ էլեկտրոնային կրիչով (խտասկավառակ, կամ  ֆլեշ քարտ):   
Այս մրցույթի ընթացքում ստացված բոլոր նախագիծ-առաջարկները կքննարկվեն և կհաստատվեն ՋՀՀ-ի և «ՔԱՐԴ» ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անդամներից բաղկացած հանձնախմբի կողմից:   
  • Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու  փաթեթ (հայտարարություն և  ուղեցույց) ստանալու համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ), ժամը 10:00-ից 17:00: 
  • Խորհրդատվություն կարելի է ստանալ ցանկացած աշխատանքային օր՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Խորհրդատվության համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի  համայնքային զարգացման ծրագրի համակարգող Գևորգ Աբոյանին՝  հետևյալ հասցեով.
 
Ք. Երևան 0009, Աբովյան 34, բն. 5
Հեռ. (010) 54 44 17, 54 44 18, 52 58 09 
Բջջ. (077) 54 44 18, (099) 54 47 18 
Էլ-փոստ. [email protected]