Jinishian Memorial Foundation

Քաղաքացիական հասարակություն

ՋՀՀ-ն 2004 թվականին բացեց իր Քաղաքացիական հասարակության բաժինը, որտեղ առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին և գործունեություններին, որոնք խթանում և հեշտացնում են երիտասարդության մասնակցությունը ուժեղ և առողջ քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացի մեջ և ընդյանում նրանց մտահորիզոնը և հասկացությունը քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ` որպես Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման կարևոր գործոն:

Իր ռազմավարական նպատակներին հասնելու համար ՋՀՀ-ն պետք է լուծի հետևյալ հիմնախնդիրները.

  • Բարձրացնել երիտասարդության գիտելիքները մարդու իրավունքների, գենդերային, իրավական և կառավարական հիմնախնդիրների վերաբերյալ:
  • Զարգացնել երիտասարդության գործնական հմտությունները` տվյալ գիտելիքի և հմտությունների կիրառման համար:
  • Երիտասարդության մոտ բարձրացնել քաղաքացիության և կամավորականության զգացումը:

ՋՀՀ-ն նաև իր առաջնահերթությունների շարքին է դասում այն գործունեությունները, որոնք տարբեր մակարդակներում օժանդակում են քաղաքացիական հասարակությամբ զբաղվող կազմակերպություններին` նպատակ ունենալով ուժեղացնել և խթանել քաղաքացիների ավելի մեծ զանգվածի ներգրավվածությունը:

  • Համայնքային մակարդակով ՋՀՀ-ն օգնում է հիմնել և աշխատում է ուղղակիորեն Համայնքահեն կազմակերպությունների հետ, որոնք կոչված են հայտնաբերելու և լուծելու բնակչության բոլոր շերտերի խնդիրները և ներկայացնելու համայնքների կարիքներն ու իրավունքները համայնքային և ազգային մակարդակով:
  • Ազգային մակարդակով ՋՀՀ-ն օժանդակում է ամենաարդյունավետ հասարակական կազմակերպությունների գործունեություններին, որոնք գործում են տարբեր ոլորտներում (առողջապահություն, կրթություն, մարդու իրավունքներ և այլն) և օժանդակում քաղաքացիների այնպիսի խմբի ձևավորմանը, որոնք ունեն ընտրողների մեծ զանգված և մեխանիզմներ քաղաքացիական մասնակցության համար:
  • Ինստիտուցիոնալ մակարդակով ՋՀՀ-ն համագործակցում և օժանդակում է այն հաստատություններին, որոնք վերապատրաստման դասընթացների և տեխնիկական օժանդակության միջոցով աջակցում են ՀԿ-ներին և համայնքահեն կազմակերպություններին:


Ազատ քաղաքացի-Հեռուստաբանավեճեր

Շահառուների նկարագրությունը. «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի 50 աշակերտ և 10 ուսուցիչ

 
Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2007-2008, փուլ III

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 600 ուսանող, անուղղակի շահառուներ` երեք համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա

 
Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2008-2009, փուլ IV

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 400 ուսանող, անուղղակի շահառուներ` երեք համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա

 
Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2009-2010

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 2,000 ուսանող և հարակից համայնքների 1,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը

 
Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2010-2012

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 2000 ուսանող և հարակից համայնքների 1,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը

 
Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 4,500 ուսանող և հարակից համայնքների 2,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը

 
Ընտանեկան բռնությունների կանխարգելում

Շահառուների նկարագրությունը. Ուսուցողական դասընթացների 2100 մասնակից` կանայք, երիտասարդներ, համայնքի ղեկավարներ, ոստիկանության ներկայացուցիչներ

 
Արդյունավետ հանրային պաշտպանություն

Շահառուների նկարագրությունը. Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներ, որոնք հայտնվել են կասկածյալների և մեղադրյալների կարգավիճակում և զգում են հանրային պաշտպանների ծառայությունների կարիք

 
Սարքավորումների տրամադրում էլեկտրատեխնիկական դասասենյակին

Շահառուների նկարագրությունը. Տարեկան մոտ 10-15 աշակերտ պետական և մասնավոր մանկատներից, կարիքավոր պատանիներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են էլեկտրական աշխատանքների վարպետությամբ:

 
Մարդու իրավունքների կրթություն` նպաստելու քաղաքացիական ակտիվությանը

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները 4 հոգի են` Մարդու իրավունքների գրասենյակից, համայքահեն կազմակերպություններից/ՀԿ-ներից: Անուղղակի շահառուներն են համայնքի անդամները, երիտասարդությունը և տեղական կառավարման մարմինները

 
՚ԵՀՀ-ի 'Երիտասարդական բանկՙ և ՋՀՀ-ի ՚Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլերՙ ծրագրերի շահառուների համար նախատեսված առաջնորդության հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթացներՙ

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները թվով 35 աշակերտ են (20-ը ՋՀՀ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր» (ՔԵԳՔ) ծրագրից և ևս 15 հոգի ԵՀՀ-ի «Երիտասարդության բանկ» (ԵԲ) ծրագրից), ՋՀՀ որոշ անդամներ, ԵՀՀ անձնակազմը և այլ հրավիված հյուրեր/խաղացողներ մայրաքաղաքից: Ծրագրի անուղղակի շահառուներ են հանդիսանում այլ երիտասարդներ ԵԲ և ՔԵԳՔ ծրագրերից և այն համայնքներից, որտեղ այս աշակերտները պատրաստվում են աշխատել:

 
Առաջնորդներ փոխկապակցված աշխարհում

Շահառուների նկարագրությունը. 28 ուսանող մարզերի 7 համալսարանից և 7 ծրագրային համակարգող

 
Առաջնորդներ փոխկապակցված աշխարհում դասընթաց Գորիսի և Կապանի ուսանողների համար

Շահառուների նկարագրությունը. 20 ուսանող Գորիսի և Կապանի համալսարաններից և 2 ծրագրային համակարգող

 
Ուսանողների քաղաքացիական ներգրավվածություն-ուսանողական բանավեճի ակումբներ

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները` 7 համալսարան: Յուրաքանչյուր համալսարանից առնվազն 280 ուսանող ուղղակիորեն կներգրավվի ծրագրային գլխավոր գործողությունների մեջ: Ծրագրի անուղղակի շահառուներն են համալսարանների ադմինիստրացիաները, ուսանողների ընտանիքները, ընկերները և նրանց համայքների բնակիչները

 
Հեռուստաբանավեճեր 2011

Շահառուների նկարագրությունը. 20 դպրոցի 100 աշակերտ կմասնակցի հեռուստաբանավեճերին

 
Հեռուստաբանավեճեր 2012

Շահառուների նկարագրությունը. 50 աշակերտ կմասնակցի թվով 5 հեռուստաբանավեճի

 
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2012-2013 ուսումնական տարի

Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 1,605-2,140 բարձր դասարանցիներ են շուրջ 108 միջնակարգ դպրոցից

 
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ-2008-2009 ուս. տարի

Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 1200-1600 բարձր դասարանցիներն են: Ծրագրի շահառու են նաև ընտրված 80 դպրոցի աշակերտությունը, ուսուցիչները և ադմինիստրացիաները

 
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ-2011-2012 ուսումնական տարի

Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 1,700-2,250 բարձր դասարանցիներ են շուրջ 113 միջնակարգ դպրոցից

 
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ-Դպրոցական բանավեճի ակումբների ստեղծման ծրագիր

Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 100 միջն. դպրոցների մոտ 2000 բարձր դասարանցիներն են: Ծրագրի շահառու են նաև այդ դպրոցների աշակերտությունը, ուսուցիչները և ադմինիստրացիաները:

 
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ-Հեռուստաբանավեճեր

Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները` 103 միջն. դպրոցների մոտ 120 աշակերտ և 20 ուսուցիչ: Ծրագրի շահառու են նաև այդ դպրոցների աշակերտությունը, ուսուցիչները և ադմինիստրացիաները:

 
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ-Հեռուստաբանավեճեր 2011

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուները` 220 աշակերտ /120-ը որպես բանավիճող և 100-ը որպես դիտորդ դահլիճում/ Երևանի և Հայաստանի 11 այլ քաղաքի դպրոցներից: Անուղղակի շահառուները` Երկիր Մեդիա հեռուստաընկերության հանդիսատեսը, դպրոցների ադմինիստրացիաները, աշակերտները և նրանց ծնողները

 


You are here  : JMF - Քաղաքացիական հասարակություն

Ֆինանսավորողներ

 
   

 

Անհատ ֆինանսավորողներ

Մարի Հարաթունյան   Ջ. Ջորջ Մամուրյան
Վարդկես Կասունի   Լուսի Ջանջիգյան
Արլին Լոմացո   Սերժ Թոմասյան
Էլմեր Ռ. Ֆրիմոթ   ՀՀ ԿԲ անձնակազմ
Փիթր Գուրջյան   Լուսի Հովսեփյան
Ռոնալդ Օջակյան   Քլեյթոն Կարլայլ
Լոիս Արոյան   Լուսի Ս. Միսսիրյան
    Վարուժան Ավեդիկյան
    Դավիդ և Կլաուդիա Նելսոններ
     
     

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

       NKR MOH