Jinishian Memorial Foundation

Օգնություն եւ հոգեւոր վերելք
ՋՀՀ-ն իր հիմնադրման օրվանից ի վեր օժանդակել է սոցիալական ապահովության ծրագրերին և կարևորում է հետևյալ չորս հիմնական բնագավառներում իրականացվող գործունեությունները` սննդի, առողջապահության և հիգիենայի, բնակարանային ու ենթակառուցվածքային և մշակութային ու հոգևոր բնագավառներում:

2004 թվականից ի վեր ՋՀՀ-ն սոցիալական օգնություն է ցուցաբերել իր` սոցիալական ապահովության և արագ արձագանքման ծրագրերի շրջանակներում:

  • ՋՀՀ սոցիալական ապահովության ծրագրերի շրջանակներում նյութական, հոգևոր ու մշակութային օժանդակություն են ցուցաբերվում այն անհատներին և խմբերին, որոնք անկարող են իրենք իրենց օգնել, ներառյալ որբեր, անապահով ընտանիքներից երեխաներ, չքավոր մեծահասակներ, միայնակ մայրեր և մտավոր ու ֆիզիկական թերություններով երեխաներ:
  • ՋՀՀ արագ արձագանքման ծրագրերը իրենց բնույթով ընդհանրապես կարճատև և ինտենսիվ են` մշակված օգնելու այն համայնքներին կամ անհատներին, որոնք զոհ են դարձել բնական կամ մարդկային աղետների: Օգնությունն իր մեջ կարող է ներառել ժամանակավոր սննդի պաշարների, դեղորայքի, հիգիենիկ պարագաների կամ ժամանակավոր ապաստանի տրամադրումը:

Տարիների ընթացքում ՋՀՀ-ն աստիճանաբար կկրճատի օգնության ծրագրերի ֆինանսավորումը: Ակնկալվում է, որ ՋՀՀ ռազմավարության հեռանկարային արդյունքը կլինի կառավարության կողմից սոցիալական օգնության տրամադրումը:


Երեխայի պաշտպանության թեժ գիծ և արագ արձագանքման ծառայություն

Շահառուների նկարագրությունը. Հայաստանի տարածքում ռիսկային խմբի մոտ 5,500 երեխա և նրանց ընտանիքները, օրական 15 զանգ, կստանան հեռախոսային խորհրդատվություն: Մինչև 1,000 երեխա օգնություն կստանա Երեխաների աջակցության կենտրոնի թիմի կողմից:

 
Ստեղծագործական արտահայտման դասընթացներ - 2007

Շահառուների նկարագրությունը.  70 դպրոցահասակ երեխա անապահով ընտանիքներից Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 1 դպրոցից և մոտ 80 երեխա Երևանի թիվ 8 հատուկ դպրոցից

 
Ստեղծագործական արտահայտման դասընթացներ - 2008

Շահառուների նկարագրությունը. Մոտ 150 երեխա անապահով ընտանիքներից, որոնք ներկայումս ապրում են երեխաների խնամքի ու պաշտպանության հատուկ դպրոցում

 
"Բաց երաժշտություն" փառատոն 2009

Շահառուների նկարագրությունը. Փառատոնի մասնակիցներն ու երաժիշտները` նվազագույնը 19000 մարդ

 
Գիշերային հագուստի արտադրություն և բաշխում

Շահառուների նկարագրությունը. 565 գիշերօթիկ դպրոցի երեխա և 7 հաշմանդամ կին

 
Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար - 2007

Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան 950 երեխա Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերի հեռավոր գյուղերից

 
Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար – 2008

Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան մոտ 200 երեխա Լոռու և Սյունիքի մարզի 5 հեռավոր գյուղերից

 
Ամառային ճամբար 2007-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 174 երեխա Երևանի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներից

 
Ամառային ճամբար 2007-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրություն. 850 երեխա ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներից և մանկատներից

 
Ամառային ճամբար 2007-Ավետարանական եկեղեցի

Շահառուների   նկարագրությունը. 500 երեխա, երիտասարդ և մեծահասակ Շուշիից և ԼՂՀ ու ՀՀ տարբեր մարզերից

 
Ամառային ճամբար 2008-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 131 երեխա Երևանի և ՀՀ տարբեր մարզերի (Երևան, Վանաձոր, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք) անապահով ընտանիքներից

 
Ամառային ճամբար 2008-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներից և մանկատներից

 
Ամառային ճամբար 2008-Ավետարանական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 2,340 երեխա կարիքավոր ընտանիքներից

 
Ամառային ճամբար վրաններում

Շահառուների նկարագրությունը. 11-16 տարեկան 43 երեխա ԼՂՀ Ասկերանի շրջանից

 
Երբ գալիս է սեպտեմբերը - 2007

Շահառուների նկարագրությունը. 336 դպրոցահասակ երեխա Կապանի, Սիսիանի և Սյունիքի մարզի այլ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներից

 
Հուշարձան` Վիլյամ Սարոյանին

Շահառուների նկարագրությունը. Ամբողջ աշխարհի հայությունը

 
"Հերոսական բալլադ" խորեոգրաֆիկ ներկայացում

Շահառուների նկարագրությունը. Տարեկան մոտ 2000 պարի սիրահարներ և 50 հոգի անսամբլի աշխատակազմից

 


Շնորհակալական ուղերձներ

Phil Asgian
Date: Jan 10, 2010


“…thanks again to you and the whole team that put together an incredible journey – what a rewarding experience! Thanks for the incredible gifts of the journey and most of all for all the work...

You are here  : ՋՀՀ - Օգնություն և հոգեւոր վերելք

Ֆինանսավորողներ





Անհատ ֆինանսավորողներ

Լոիս Արոյան   Կայզեր եւ Մարգարիտ Կրեկորյան
Ֆիլիպ Ասգյան   Գաբրիել Ինջեջիկյան
Շառլոտ Թեներ   Հագոբ Արշագունի
Մերի Փենդլտոն   Հովհաննիսյան ընտանիք
Մարլինե Տարակջյան   Ռաֆի եւ Դիանա Թուֆենկյան
Անի Մինասյան   Աննիկ Ա. Մինասագանյան
Վահակ Սավուլյան   Լուսի Ս. Միսսիրյան
Հրայր Արշագունի   Մուրադ Մինասյան
Հարութ Մուրադյան   Դավիթ Աջեմյան
Միքայել Մինասյան   Երիցական եկեղեցուն կից
կիրակնօրյա դպրոց, Այովա

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

Armenia Village Operation      NKR MOH