Jinishian Memorial Foundation

Մամուլ և հրապարակված նյութեր
Համագործակցություն Ջինիշյան հիմնադրամի հետ

Հունիսի 1, 2006

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համագործակցություն է հաստատել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությանը խթանելու բնագավառում: Նախաձեռնությունը խթանելու է ոչ պետական և համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպություններին: Համագործակցությունը նպատակ ունի խթանել դեմոկրատական հաստատությունների ստեղծումը, համայնքների հզորացումը, հասարակական գործերին համայնքների մասնակցությունը և կրթական հաստատությունների հզորացման ու զարգացման միջոցով բարելավել կրթության որակը:
 
Հեղինակ: ՄԱԿ, N25 թողարկում/հունիս, 2006
 
Մասնագիտական վերապատրաստում են անցել գյուղական բուժքույրերը

Հունիսի 19, 2007

Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից թվով 126 բուժքույր մասնագիտական ունակությունների բարձրացման դասընթացներ է անցել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 2005 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում:

Ծրագրի կոորդինատոր Զառա Ջանիբեկյանը տեղեկացմամբ ծրագրի արդյունքում բուժքույրերի ունակություները 33-50 տոկոսով բարձրացել են:

Ծրագրի առաջին փուլով վերապատրաստման դասընթացներ է կազմակերպվել Վայոց Ձորի, Լոռու և Տավուշի մարզերի 30 բուժքույրերի համար: Իսկ երկրորդ փուլի շրջանակներում 96 բուժքույր վերապատրաստվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերից:

«Գյուղական բուժքույրերը ավելի քան 15 տարի չեն մասնակցել մասնագիտական դասընթացների և չեն տիրապետում բժշկական նորագույն մեթոդներին: Դասընթացները շատ բան փոխեցին»,-ասաց Ջանիբեկյանը:

Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:

Հեղինակ: Արմենպրես գործակալություն
 
ԱԱՊԲ ծրագիրը մոբիլիզացնում է ֆինանսական ռեսուրսների այլ աղբյուրներ

Մայիսի 20, 2008

Յուրաքանչյուրիս համար չափազանց հաճելի է գիտակցել, որ մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված աջակցությունն իրոք հասնում է իր նպատակին: Է’լ ավելի մեծ բավականություն ես զգում, երբ քո կողմից տրամադրված աջակցությունը հետագա դրական փոփոխությունների շարժառիթ է դառնում:
 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով Ամերիկայի ժողովրդի կողմից տրամադրված աջակցությամբ Առողջության առաջնային պահպանման ծրագիրը (ԱԱՊԲԾ) գործունեություն է իրականացնում` Հայաստանում առաջնային բուժօգնության որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ: Առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով, Ծրագիրը ոչ միայն կոորդինացնում է աշխատանքները նույն բնագավառում գործող դոնոր կազմակերպությունների հետ, այլ նաև ձգտում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից:
մանրամասն ...
 
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը կազմակերպում է ճանաչողական ուղևորություններ Հայաստանում և Արցախում

Հունվարի 12, 2009

Հարցազրույց ՋՀՀ գործադիր տնօրենի հետ

մանրամասն ...
 


Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին

Get the Flash Player to see this player.
Flash Image Rotator Module by Joomlashack.
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին

Համագործակցեք հաջողության հասնելու համար

 Միացե՜ք մեզ եւ միասին օգնենք
հայաստանյան ամայնքներին,
ոտքի կանգնելու
ու ինքնուրույն
գոյատեւելու: մանրամասն...
 

Շնորհակալական ուղերձներ

Charlotte Tanner
Date: Jan 10, 2010


“… I was privileged to see the stunning beauty of Armenia, experience the authentic life of the country, and receive the hospitality of the Armenian people. First hand I witnessed the differenc...

You are here  : ՋՀՀ - Հրապարակված նյութեր

Ֆինանսավորողներ





Անհատ ֆինանսավորողներ

Լոիս Արոյան   Կայզեր եւ Մարգարիտ Կրեկորյան
Ֆիլիպ Ասգյան   Գաբրիել Ինջեջիկյան
Շառլոտ Թեներ   Հագոբ Արշագունի
Մերի Փենդլտոն   Հովհաննիսյան ընտանիք
Մարլինե Տարակջյան   Ռաֆի եւ Դիանա Թուֆենկյան
Անի Մինասյան   Աննիկ Ա. Մինասագանյան
Վահակ Սավուլյան   Լուսի Ս. Միսսիրյան
Հրայր Արշագունի   Մուրադ Մինասյան
Հարութ Մուրադյան   Դավիթ Աջեմյան
Միքայել Մինասյան   Երիցական եկեղեցուն կից
կիրակնօրյա դպրոց, Այովա

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

Armenia Village Operation      NKR MOH