Jinishian Memorial Foundation

Մեր մասին
Պատմություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993 թվականին: Որպես հիմնադրամ, այն պաշտոնապես գրանցվել է 1999 թվականին:

ՋՀՀ-ի անմիջական ֆինանսավորման աղբյուրը ԱՄՆ Երիցական եկեղեցու Ջինիշյան հիշատակի ծրագիրն է: Ջինիշյան հիշատակի ծրագիրը բարեգործական կառույց է, որը հիմնվել է 1966 թվականի մայիսի 17-ին` Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա, ի հիշատակ իր ծնողների: 1966 թվականից սկսած Ջինիշյան հիշատակի ծրագիրը կարևորագույն ծառայություններ է մատուցել և օգնություն տրամադրել Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Հարավային Ամերիկայում, Հորդանանում և Հայաստանում ապրող միլիոնավոր հայերի, որոնք ապրելով հակամարտության և անկայուն  պայմաններում, դժվար կացության մեջ են եղել:
մանրամասն ...
 
Առաքելությունը, նպատակները եւ ռազմավարությունը

Առաքելությունը

ՋՀՀ առաքելությունն է օգնության, զարգացման և հոգևոր վերելքի ծրագրերի միջոցով սատարել ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին` դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը:

Նպատակները

ՋՀՀ-ի գլխավոր նպատակն է օժանդակել Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին: Հիմնադրամը ոգեշնչում է մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը` բարելավելու կենսապայմանները և խթանելու համայնքի զարգացումը:

Սակայն մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում դեռևս շատ են խոցելի խմբերը, որոնք մշտական սոցիալական օժանդակության կարիք ունեն:
Բազմակողմանի ծրագրերի միջոցով ՋՀՀ-ն նպատակ ունի`

  • Կրճատել աղքատությունը` աջակցելով տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
  • Հնարավորություն ընձեռել հասարակության բոլոր խավերին միասին աշխատել` հաղթահարելու սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները,
մանրամասն ...
 
Անձնակազմ

Our team
(ձախից աջ)
Գևորգ Աբոյան (Համայնքահեն զարգացման ծրագրերի համակարգող), Հասմիկ Սևումյան (Քարտուղար/Թարգմանիչ), Արմեն Հակոբյան (Ծրագրերի ղեկավար/Փոխտնօրեն), Կարինե Միլեթբաշյան(Գործադիր օգնական),
Էլիզա Մինասյան(Գործադիր տնօրեն), Ռուբեն Կրրիկյան (Քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող), Սամսոն Ասատրյան (Վարորդ/Էքսպեդիտոր), Հեղինե Պապիկյան(Ֆինանսական ղեկավար), Աշոտ Ասլիկյան(Գրասենյակի ղեկավար), Լաուրա Ավանեսովա (Տնտեսվար), Զառա Ջանիբեկյան (Առողջապահական ծրագրերի համակարգող)

 

 
Հայաստանի Հանրապետության Խորհրդատվական կոմիտեի անդամներ

Արմինե Հովհաննիսյանը
  ՙՀայաստանի պատանեկան նվաճումներ՚  կազմակերպության գործադիր տնօրենն է, որը մշակել է կիրառական տնտեսագիտության և քաղաքացիական կրթություն առարկաների դպրոցական ծրագիրը: Տիկին Հովհաննիսյանը նաև ՙՕրրան՚ բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու խորհրդի նախագահն է, որի առաքելությունը մուրացիկ ու անապահով երեխաներին, ինչպես նաև ծերերին օգնություն ցուցաբերելն է: Արմինե Հովհաննիսյանն ուսանել է ամերիկյան առաջատար ուսումնական հաստատություններում` ստանալով հումանիտար գիտությունների բնագավառում բակալավրի աստիճան` դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ (Լոս Անջելեսի Արևելյան քոլեջ) և իրավաբանության դոկտորի աստիճան (Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ): Տիկին Հովհաննիսյանը հեղինակել է 9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված  ՙՔաղաքացիական կրթություն՚  դպրոցական դասագիրքը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում  արժանացել է բազմաթիվ պարգևների և շնորհագրերի, որոնց թվում են Միջազգային պատանեկան նվաճումների կողմից շնորհված ՙՊլատինե նվաճումներ՚ շնորհագիրը և մարդասիրական սկզբունքների հաստատման համար շնորհված Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալը: Տիկին Հովհաննիսյանը հինգ զավակի մայր է:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից:

Քույր Ալիս Մկրտչյանը Գյումրիի Տիրամայր Հայաստանի Կուսաստանում երեխաների պատասխանատուն ու գանձապահն է: Նա մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է: Վերջին տարիների ընթացքում Քույր Ալիսն իրեն նվիրել է երեխաների հոգևոր դաստիարակությանը:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից:
մանրամասն ...
 
Գաղտնիությունը


Այցելուների գաղտնիությունը

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը (ՋՀՀ) հարգում է իր այցելուների գաղտնիությունը և խստորեն պահպանում է Ձեր գաղտնիությունը, մինչ դուք ծանոթանում եք կայքի բովանդակությանը: Կայքի այցելուները չեն պարտավորվում իրենց մասին որևէ տեղեկատվություն տրամադրել կայք այցելելու համար: Այն ամբողջ տեղեկատվությունը, որ հայտնի կդառնա կայքի օգտագործման ժամանակ, կպահվի հույժ գաղտնի: ՋՀՀ-ին տրամադրված ցանկացած տեղեկատվություն կդիտարկվի չափազանց զգուշությամբ և չի օգտագործվի այն ճանապարհներով, որոնց դուք չեք տվել ձեր համաձայնությունը:

ՋՀՀ կայքը ավտոմատ կերպով հավաքում է անանուն տեղեկատվությունը` կայքի օգտագործումը վերահսկելու համար, ինչպես օրինակ կայքի այցելուների քանակը և հաճախականությունը: Այս գործունեությունը չի պարզում ինչ-որ հատուկ անհատ օգտագործողի անձը: Հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվում է ՋՀՀ կայքի պարունակությունը և ծառայությունները կատարելագործելու և որակը բարձրացնելու համար:

Այս կայքը պարունակում է փոխադարձ կապ այլ վեբ կայքերի հետ: ՋՀՀ-ն պատասխանատվություն չի կրում այս կայքի հետ կապված կամ նրանից դուրս եկող տեղեկատվության, տրամադրված պատկերների կամ վեբ կայքերի գաղտնիության օրինակների համար:

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի Գաղտնիությունը

Կայքը պատկանում է Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամին և պահպանվում է նրա կողմից: Յուրաքանչյուր մանրուք հաշվի է առնվել այս վեբ կայքի ստեղծման ընթացքում: Ընդգրկված տեղեկատվությունն ընդհանուր բնույթի է և օգտագործվում է միայն որպես ՋՀՀ գործունեությունների և իրադարձությունների ուղեցույց: ՋՀՀ-ն արգելում է կայքում տեղակայված նյութերի և նկարների ոչ լիազորված օգտագործում հասարակական նպատակներով: Պահանջվում է գրավոր թույլտվություն տեղեկատվության վերարտադրության և հասարակական տարածման համար, ինչպես նաև մեր կայքի պարունակությունը այլ կայքերում հրատարակելու կամ ընդգրկելու համար: Թույլտվություն ստանալու համար գրեք Diese E-Mail-Adresse ist gegen Spambots geschützt, Du musst JavaScript aktivieren, damit Du sie sehen kannst. էլեկտրոնային հասցեով:

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի վեբ կայքին կամ մեր գաղտնիության քաղաքականությանը վերաբերվող հարցերով կարող եք դիմել հետևյալ կոորդինատներով.

Հեռ.` +374 (10) 56 70 58, 52 58 09, 54 44 17, 54 44 18
Ֆաքս` +374 (10) 54 28 52
Էլ. փոստ` Diese E-Mail-Adresse ist gegen Spambots geschützt, Du musst JavaScript aktivieren, damit Du sie sehen kannst.
Հասցե` ՀՀ, Երևան 0009, Աբովյան 34, բն. 5

 


Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին

Get the Flash Player to see this player.
Flash Image Rotator Module by Joomlashack.
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին

Համագործակցեք հաջողության հասնելու համար

 Միացե՜ք մեզ եւ միասին օգնենք
հայաստանյան ամայնքներին,
ոտքի կանգնելու
ու ինքնուրույն
գոյատեւելու: մանրամասն...
 

Շնորհակալական ուղերձներ

Lois Aroian
Date: Jan 10, 2010


“…you really gave us an insightful study tour. I was especially struck by the incongruence of all the beautiful crosses and churches, which testified to the endurance of Christianity in Armenia...

You are here  : ՋՀՀ - ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ֆինանսավորողներ





Անհատ ֆինանսավորողներ

Լոիս Արոյան   Կայզեր եւ Մարգարիտ Կրեկորյան
Ֆիլիպ Ասգյան   Գաբրիել Ինջեջիկյան
Շառլոտ Թեներ   Հագոբ Արշագունի
Մերի Փենդլտոն   Հովհաննիսյան ընտանիք
Մարլինե Տարակջյան   Ռաֆի եւ Դիանա Թուֆենկյան
Անի Մինասյան   Աննիկ Ա. Մինասագանյան
Վահակ Սավուլյան   Լուսի Ս. Միսսիրյան
Հրայր Արշագունի   Մուրադ Մինասյան
Հարութ Մուրադյան   Դավիթ Աջեմյան
Միքայել Մինասյան   Երիցական եկեղեցուն կից
կիրակնօրյա դպրոց, Այովա

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

Armenia Village Operation      NKR MOH