|
Կրթություն հանուն տեխնիկական առաջընթացի |
|
Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուները 40-45 բարձր դասարանցիներ են. Անուղղակի շահառուները` ցածր դասարանցիները, ծնողներն ու ուսուցիչները
Նպատակը. Ոգեշնչել ռիսկային խմբի 40-45 պատանիների (12-16 տարեկան) Մալաթիա-Սեբաստիա համայնքից և հարևան թաղամասերից` պատրաստելով նրանց ապագա կրթության կամ աշխատանքի տեխնիկական ոլորտում:
Խնդիրները.
- Զարգացնել աշակերտների գիտելիքներն ու գործնական ունակությունները Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից և հարևան թաղամասերից էլեկտրոնիկայի, կապի տեխնոլոգիայի, դիզայնի և էլեկտրական սարքերի նորոգման բնագավառում:
- Զարգացնել թիմային աշխատանքի, ղեկավարման և աշխատանքի էթիկայի ունակությունները պատանիների շրջանում մի շարք պարապմունքների միջոցով:
- Հաստատել երկարաժամկետ հարաբերություններ պատանիների ու միջին տեխնիկական կրթություն ապահովող հաստատությունների, տեխնիկական ԲՈՒՀ-երի, ձեռնարկությունների (մասնավոր և պետական) և վերանորոգման ծառայություններ մատուցող գրասենյակների հետ այցերի միջոցով:
| Ծրագրի տեսակը |
ՋՀՀ կողմից մշակված |
| Սկիզբ |
10/02/2006 |
| Ավարտ |
30/06/2009 |
| Համակարգող/պատասխանատու |
Ռուբեն Կրրիկյան |
| Իրականացնող |
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից |
ՀՀ դրամ 2,969,175 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից |
ՀՀ դրամ 6,191,720 |
| Շահառուների թիվը |
45 |
|