Jinishian Memorial Foundation

Բանավեճի հանրապետական մրցաշար.տոն բոլորի համար
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու Երիտասարդական Նվաճումներ ՀԿ-ի կողմից իրականացվող ու ֆինանսավորվող և Հայաստանում Եվրամիության հանձնաժողովի պատվիրակության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի ավարտը նշանավորվեց Բանավեճի հանրապետական մրցաշարով, որին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր 80 դպրոցի աշակերտները: Միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում, ինչը յուրահատուկ բնույթ է հաղորդում մրցույթին: Առաջին հայացքից հանրապետական մրցաշարը սովորական մրցույթ է թիմերի միջև, սակայն, ամեն տարի այն դառնում է տոն բոլորի համար, ովքեր անմիջական կամ անուղղակի մասնակցություն են ցուցաբերել ծրագրին. բանավեճի ակումբի անդամները, նրանց ուսուցիչները, ծնողները, ժյուրիի անդամները, ինչպես նաև ծրագրի իրականացնողները:
Բանավեճի հանրապետական մրցաշար 2008-ը տեղի ունեցավ մայիսի 7-8-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում: Այն ամենամեծ մրցաշարն էր, որ երբևէ անցկացվել է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում: Մրցաշարին մասնակցում էր 14 թիմ` ավելի քան 100 մասնակցով:
ՙ
«Ինձ համար ամենագրավիչն այն էր, որ մեր թիմում ընդգրկված էին մեր քաղաքի 6 տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, որոնցից շատերն իմ հակառակորդներն էին նախորդ մրցույթների ժամանակ: Սակայն այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ ձեռք եմ բերել 5 նոր ընկեր և հուսով եմ, որ մեր ընկերությունն ամուր կլինիե,-ասաց Գյումրի 1 թիմի անդամներից մեկը:
Երկօրյա մրցույթի ընթացքում թիմերը բանավիճեցին քաղաքացիական հասարակությանն առնչվող 4 թեմայի շուրջ: Նախապես ուսումնասիրելով ու գիտելիքներ ձեռք բերելով թեմաների վերաբերյալ` նրանք մեծ պատրաստվածություն ցուցաբերեցին բանավեճի ընթացքում:
ՙ
«Ուրախ եմ` տեսնելով, որ երեխաները տարբեր կարծիքներ ու տեսակետներ են արտահայտում: Դա վկայում է նրանց հետաքրքրասիրության և անալիտիկ ունակությունների մասին: Ես ինքս շատ բան սովորեցի այս բանավեճերի արդյունքում ու չեմ ամաչում այդ մասին ասելովե,-նշեց ժյուրիի անդամներից մեկը:

Ինչպես արդեն նշվել է, Բանավեճի հանրապետական մրցաշարն երկու նպատակ ունի. սովորեցնել և սովորել միմյանցից: Եվ այս սովորել-սովորեցնելու գործընթացը միայն բանավեճերով չի սահմանափակվում, այն օգնում է նոր ընկերներ ձեռք բերել, ծանոթանալ Հայաստանի այլ քաղաքների ու դպրոցների հետ, և որ շատ կարևոր է, համբերատար ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ:

Մայրաքաղաքի թիմերից մեկի ուսուցիչը մրցույթի ավարտին ասաց. «Կարծում եմ այս մրցաշարը փայլուն հնարավորություն է ընձեռում մեր աշակերտներին հանդիպելու  այլ քաղաքների իրենց հասակակիցների հետ, իսկ մարզերի երեխաներին` ավելի շատ բան իմանալու Երևանի մասին, ինչպես նաև  մի քանի օր անցկացնելու, որպես «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի մեծ ընտանիքի անդամ»:
 
 

Երիցական եկեղեցի (ԱՄՆ)


Տարեկան հաշվետվություն 2012

Շնորհակալական ուղերձներ

Mary Pendleton
Date: Dec 07, 2009


“Thanks ever so much for the opportunity to experience the many facets of Armenia and Karabakh. There is much to process and so much to discuss about the trip and from the learning to which we we...

Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը գիրք


You are here  : JMF - Հաջողված պատմություններ - Բանավեճի հանրապետական մրցաշար.տոն բոլորի համար

Ֆինանսավորողներ

 
   

 

Անհատ ֆինանսավորողներ

Մարի Հարաթունյան   Ջ. Ջորջ Մամուրյան
Վարդկես Կասունի   Լուսի Ջանջիգյան
Արլին Լոմացո   Սերժ Թոմասյան
Էլմեր Ռ. Ֆրիմոթ   ՀՀ ԿԲ անձնակազմ
Փիթր Գուրջյան   Լուսի Հովսեփյան
Ռոնալդ Օջակյան   Քլեյթոն Կարլայլ
Լոիս Արոյան   Լուսի Ս. Միսսիրյան
    Վարուժան Ավեդիկյան
    Դավիդ և Կլաուդիա Նելսոններ
     
     

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

       NKR MOH