ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԿԻՐԸ ՄԵԶ ՀԵՏ
Ճանապարհորդություն դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ
3-14 հունիսի 2013
16-27 սեպտեմբերի 2013
Մենք Ձեզ առաջարկում ենք եզակի հնարավորություն խորապես ընկղմվելու Հայաստանի մշակութային ժառանգության մեջ ` միևնույն ժամանակ ծանոթանալով նրա արդիական կյանքին : Դուք հնարավորություն կունենաք տեսնել ավելին , քան միայն տեսարժան վայրեր . հանդիպել ուսանողների , ֆերմերների , գործարարների հետ և այցելել ՋՀՀ - ի միջազգային ճանաչման արժանացած ծրագրերն ` ընդարձակելով Ձեր ճանաչումն ու մտահորիզոնը ժամանակակից Հայաստանի վերաբերյալ : Այս ուղևորությունը տալիս է հարստացնող փորձառություն , որը բացակայում է գրեթե բոլոր կոմերցիոն նպատակ հետապնդող ուղևորություններում :
Ծրագիր
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ / Ճանաչողական ուղևորություն /ՃՈՒ / ծրագիրը սեփական փորձով կիսվելու և ՋՀՀ ծրագրերի մասին տեղեկանալու կատարյալ համակցություն է ` միևնույն ժամանակ հաճույք ստանալով և հետազոտելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը , որոնք հայտնի են իրենց հինավուրց պատմությամբ , սովորույթներով , քրիստոնեական արժեքներով , արվեստով , մշակութային իրադարձություններով , ճաշատեսակներով և խրախճանքներով : Սովորաբար ծրագիրը տևում է 12 օր և նախօրոք հարմարեցված է յուրաքանչյուր խմբի յուրահատուկ կարիքներին : Ճանաչողական ուղևորության վճարից ստացած եկամուտը ուղղակիորեն կօգտագործվի ի նպաստ ՋՀՀ որևէ ծրագրի /ըստ Ձեր ընտրության /:
Փորձի փոխանակում /Ուսուցողական գործողություններ
Մեր կողմից նախաձեռնված ճանաչողական ուղևորությունները եզակի հնարավորություն են տալիս հետազոտել ՋՀՀ ծրագրերը ` ականատես լինելով այն փոփոխությանը , որը տեղի է ունենում համայնքներում ի շնորհիվ Ջինիշյան հիմնադրամի : Դուք կհյուրընկալվեք հայկական ընտանիքներին , կծանոթանաք քաղաքի և գյուղի կենսակերպին , կհանդիպեք քաղաքացիական գործունեությունների մեջ ներգրավված բարձր դասարանի աշակերտների , ուսանողների հետ , կհանդիպեք ՋՀՀ շահառու ֆերմերներին օրգանական այգիներից որևէ մեկում ` համտեսելով օրգանական մթերք , հանդիպումներ կլինեն նաև ՋՀՀ գործընկերների և շահառուների հետ , հնարավորություն կունենաք կիսվել ձեր փորձառությամբ այս յուրահատուկ մշակույթի անձանց հետ : Եվ որ ամենակարևորն է Ձեզ համար կբացահայտեք ուղիներ ` աջակցելու մարդկանց և փոխելու նրանց սոցիալական կյանքը :
Մշակութային գործողություններ
Կմասնակցեք դեպի պատմական հուշարձաններ և մշակութային օջախներ կարարվող էքկուրսիաների , կայցելեք հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածին , երեք օր կանցկացնեք Լեռնային Ղարաբաղում . այցելություններ Գանձասարի , Շուշիի ու Ստեփանակերտի հնագույն եկեղեցիներ ու այլ պատմական վայրեր , կկատարեք գնումներ ձեռքի աշխատանքի բացօթյա շուկայում ` Վերնիսաժում , որտեղ կարող եք գտնել հայկական կարպետներ , զարդեր , քանդակներ և այլ ձեռակերտ իրեր :
Բացի այդ պատկերացում կկազմեք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պատմության , քաղաքականության և առկա սոցիալ - տնտեսական խնդիրների մասին :
Ճանաչողական ուղևորության շրջանակներում մատուցվող ծառայությունները
Մեր հոգածությունը սկսվում է օդանավակայանից և շարունակվում է Ձեր ողջ ուղևորության ընթացքում ,
Հատուկ մշակված երթուղի ` ուղևորությունից առավելագույնը ստանալու նպատակով ,
Հարմարավետ հյուրանոցային պայմաններ երևանում և Լեռնային Ղարաբաղում ,
Բոլոր ուղևորությունների ընթացքում Ձեզ կուղեկցեն էքսկուրսավարները ,
Էքսկուրսիաները կարող են կազմվել ըստ խմբի հետաքրքրքությունների ,
Շուրջօրյա կապ էքսկուրսավարի հետ ,
Ոչ մի անհանգստություն անծանոթ սովորույթներով վայրերի այցելության ժամանակ,
Ոչ մի խնդիր կապված բնակվելու հետ
Հյուրանոցային պայմաններ
Ժամանումից անմիջապես հետո Ձեզ կտեղավորեն 4 աստղանի Անի Պլազա հյուրանոցում (www.anihotel.com ), որը տեղակայված է Երևանի կենտրոնում : Զվարթնոց օդանավակայանից այստեղ տաքսիով կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում : Ըստ պահանջի մենք կամագրենք մեկտեղանի կամ երկտեղանի գեղեցիկ ձևավորված և հարմարավետ սենյակներ , որոնք ունեն բոլոր ժամանակակից հարմարությունները :
Ուղևորության արժեքը
Ուղևորության արժեքը մեկ անձի համար կազմում է 2 500 ԱՄՆ դոլար ( երկու հոգանոց ). հյուրանոցում առանձին մնալու համար անհրաժեշտ կլինի հավելյալ վճարել :
Յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի 500 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար : Վերջնական վճարումը պետք է կատարվի ժամանումից 30 օր առաջ : Վճարում չկատարելու դեպքում ամրագրումն անվավեր կճանաչվի :
Ճանապարհորդությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ ՑԱՄԱՔԱՅԻՆ է և հնարավորություն է տալիս ընտրել ավիաչվերթի Ձեր նախընտրած տարբերակը , ինչպես նաև երկարաձգել Ձեր ուղևորությունն ` ըստ ցանկության :
ԱՄՆ ներքին , ինչպես նաև միջազգային չվերթները դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ներառված չեն գնի մեջ : Նշված գինը ներառում է ուղևորության ընթացքում Հայաստանի տարածքում բոլոր տրանսպորտային ծախսերը : Եթե պայմանները Ձեզ բավարարում են , ապա Դուք պետք է անձամբ հոգաք ավիաչվերթի կազմակերպումը դեպի Հայաստան և հակառակը :
Ցանկացած կանխավճար կամ ճանապարհորդության ամբողջական վճարը հետ կվերադարձվի , եթե Դուք ժամանումից 60 օր առաջ տեղեկացնեք , որ չեղյալ եք համարում Ձեր պատվերը : ՋՀԾ փոփոխություններ . բոլոր էքսկուրսիաները / երթուղիները ենթակա են փոփոխության և / կամ կարող են համարվել չեղյալ :
Ավիատոմսերը ձեռքբերումից հետո սովորաբար փոխհատուցման ենթակա չեն և գործում են ըստ տվյալ ավիաընկերության կանոնների : Ավիատոմսի չեղյալ համարումն ու ուղևորությանն առնչվող տարատեսակ հարցերի պատասխաններն առկա են հետևյալ կայքերում .
www.travelguard.com , www.csatravelprotection.com , www.travelinsure.com
Վիզա
Վիզայի և չվերթի մանրամասների համար այցելեք հետևյալ կայք էջը . www.mfa.am : Լեռնային Ղարաբաղի հանրապետության մուտքի վիզաները կտրամադրվեն Երևանում մեկ աշխատանքային օրվա ընթացքում : Խնդրում ենք Ձեզ հետ ունենալ 3:4 չափսի լուսանկարներ :
Դիմում
Եթե հետաքրքրված եք Ջինիշյան հիմնադրամի Ճանաչողական ուղևորություններով , ապա խնդրում ենք սեղմել վերևի ԴԻՄՈՒՄ կոճակը , ամբողջությամբ լրացնել Դիմումի ձևը և պատասխանել կցված հարցաշարին և վերադարձնել այս փաստաթղթերը Էլիզա Մինասյանին , ՋՀԾ համակարգող /գործադիր տնօրեն , որպեսզի հնարավոր լինի ընթացք տալ Ձեր դիմումին :
Խնդրում ենք բոլոր վճարումները կատարել ԱՄՆ երիցական եկեղեցուն ` մեմո դաշտում նշելով “JMP-SE12011” ամառային ուղևորության կամ “JMP-SE12012” աշնանային ուղևորության համար :
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել .
Էլիզա Մինասյան , ՋՀԾ համակարգող /գործադիր տնօրեն
Հեռ . 888-728-7228 Ext.5291; Էլ . փոստ .
Diese E-Mail-Adresse ist gegen Spambots geschützt, Du musst JavaScript aktivieren, damit Du sie sehen kannst.
Էլեկտրոնային հասցեները պաշտպանվում են սպամից : Դուք պետք է ունենաք JavaScript, որպեսզի կարողանաք տեսնել այն :