Jinishian Memorial Foundation

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նշեց իր 15-ամյա հոբելյանը

Հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյա հոբելյանի գլխավոր միջոցառումը: Համերգ-հանդիսությանը ներկա էին կառավարության ներկայացուցիչները, Ամերիկայի միացյալ նահանգների Ջինիշյան հիշատակի ծրագրի ղեկավար անձիք, հիմնադրամի խորհրդատվական մարմնի անդամները, Լիբանանում և Սիրիայում գործող Ջինիշյան հիշատակի ծրագրի տնօրենները և անձնակազմի անդամները, Հայաստանի Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործընկերներն ու շահառուները, հիմնադրամի անձնակազմը, նրանց ընտանիքների անդամներն ու ընկերները:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ջինիշյան հիշատակի ծրագրի Ամերիկայի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Մայքլ Հարաթունյանը,  Ջինիշյան հիշատակի ծրագրի ղեկավար Վիկտոր Մակարին և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին այդ ուրախալի օրը Ջինիշյան հիմնադրամի հետ կիսելու առիթով` նա մասնավորապես նշեց. «Այն ամենն, ինչ կարողացել ենք անել և դեռ պետք է անենք, հնարավոր չէր լինի իրականացնել առանց ձեր համագործակցության և նվիրված աշխատանքի: Մեծ երախտագիտությամբ լեցուն, խորին շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր իրենց անձվեր և անշահախնդիր աշխատանքով կարողացել են դրական փոփոխություններ կատարել երկրում»:
Հայրենանվեր գործի և նշանակալի ավանդի համար Ջինիշյան հիշատակի հիմնադրամը ՀՀ կառավարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց «Բարեկամություն» պարի պետական համույթի ելույթը, որն իր արվեստով հիացրեց ներկաներին:
Ջինիշյան հիմնադրամն իր 15 տարվա գործունեության ընթացքում տնտեսական, առողջապահական, կրթական, համայնքային զարգացման, քաղաքացիական հասարակության և հոգևոր վերելքի բնագավառներում օգնության եվ զարգացման իր բազմաբնույթ ծրագրերի միջոցով միշտ ձեռք է մեկնել նրանց, ովքեր աջակցության խիստ կարիք են ունեցել: Այսօր էլ, առաջ շարժվելով ժամանակի խնդիրներին ու կարիքներին համաքայլ, այն շարունակում է կարևոր գործ անել և օժանդակում է ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին` դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը, տևական լուծումներ տալով սոցիալական և տնտեսական խնդիրներին:

 

Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին

Get the Flash Player to see this player.
Flash Image Rotator Module by Joomlashack.
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին
Ամերիկայի Ձայնը ՋՀՀ-ի մասին

Համագործակցեք հաջողության հասնելու համար

 Միացե՜ք մեզ եւ միասին օգնենք
հայաստանյան ամայնքներին,
ոտքի կանգնելու
ու ինքնուրույն
գոյատեւելու: մանրամասն...
 

Շնորհակալական ուղերձներ

Mary Pendleton
Date: Dec 07, 2009


“Thanks ever so much for the opportunity to experience the many facets of Armenia and Karabakh. There is much to process and so much to discuss about the trip and from the learning to which we we...

You are here  : ՋՀՀ - Հրապարակված նյութեր - Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նշեց իր 15-ամյա հոբելյանը

Ֆինանսավորողներ





Անհատ ֆինանսավորողներ

Լոիս Արոյան   Կայզեր եւ Մարգարիտ Կրեկորյան
Ֆիլիպ Ասգյան   Գաբրիել Ինջեջիկյան
Շառլոտ Թեներ   Հագոբ Արշագունի
Մերի Փենդլտոն   Հովհաննիսյան ընտանիք
Մարլինե Տարակջյան   Ռաֆի եւ Դիանա Թուֆենկյան
Անի Մինասյան   Աննիկ Ա. Մինասագանյան
Վահակ Սավուլյան   Լուսի Ս. Միսսիրյան
Հրայր Արշագունի   Մուրադ Մինասյան
Հարութ Մուրադյան   Դավիթ Աջեմյան
Միքայել Մինասյան   Երիցական եկեղեցուն կից
կիրակնօրյա դպրոց, Այովա

Գործընկերներ

Primary Healthcare Reform Project

Eurasia Partnership Foundation     

Armenia Village Operation      NKR MOH