Ամառային ճամբար հաշմանդամ երեխաների համար - 2014

Շահառուների նկարագրությունը. 10-17 տարեկան 156 երեխա Լոռու և Գեղարքունիքի մարզերից, Երևանից և Ղարաբաղից  /81 հաշմանդամ երեխա և 75 երեխա Ստեփանավան, Տաշիր, Գավառ, Սևան քաղաքների և շրջակա գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներից, ինչպես նաև Երևանից և Ղարաբաղից/

Ծրագրի իրականացման վայրը. քաղաք Ստեփանավան, Լոռվա մարզ

Ծրագրի նպատակը. հարստացնել հաշմանդամ և  սոցիալապես անապահով ընտանիքների թվով 156 դպրոցահասակ երեխայի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը, ինչպես նաև օժանդակել նրանց մոտ անկախության ձևավորմանը

Ծրագրի խնդիրները.

  1. Թեթևացնել 156 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով նրանց ուղարկել իրենց երեխաներին ամառային ճամբարներ` փորձված ղեկավարների հսկողությամբ,
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքի և սպորտի միջոցով,
  3. Երեխաների համար կազմակերպել դասընթացներ` անհապաղ պայմաններում առաջին օգնության տրամադրման վերաբերյալ,
  4. Հարստացնել երեխաների ներաշխարհը` հոգևոր զրույցների և արվեստի տարբեր ճյուղերի հետ ծանոթացման ճանապարհով:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը5 օգոստոսի 2014
Ավարտը27 օգոստոսի 2014
Համակարգող/պատասխանատուԱլինա Հովհաննիսյան
ԻրականացնողԼիարժեք կյանք ԲՀԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 3,533,615  ԱՄՆ դոլար 8,725
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,839,200   ԱՄՆ դոլար 7,010
Շահառուների թիվը156