Ամառային ճամբար 2014-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 85 երեխա խոցելի ընտանիքներից և 10 հոգևոր հայր/ուսուցիչ  

Ծրագրի իրականացման վայրը.
Հանքավան (Կոտայքի մարզ)

Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 85 դպրոցահասակ երեխայի (8-16 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  1. Թեթևացնել 85 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  3. Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  4. Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը 7 հուլիսի 2014
Ավարտը13 հուլիսի 2014
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 672,450   ԱՄՆ դոլար 1,660
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,050,000  ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը95