Վերականգնողական ծառայությունների զարգացում Արցախում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 300 հաշմանդամություն ունեցող անձ

Ծրագրի իրականացման վայրերը. Մարտունու, Հադրութի և Մարտակերտի շրջաններ /Արցախի հանրապետություն/  

Ծրագրի նպատակը. բարելավել Արցախի` Մարտունու, Հադրութի և Մարտակերտի շրջաններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը՝ զարգացնելով բարձրորակ վերականգնողական բժշկական ծառայություններ և ստեղծելով առցանց աուդիո/վիդեո խորհրդատվության և քոուչինգի մասնագիտական ցանց  

Ծրագրի խնդիրները.

  1. Կահավորել Մարտունու հիվանդանոցի վերականգնողական սենյակն անհրաժեշտ կահույքով և մասնագիտացված սարքավորումներով, 
  2. Սկսել Մարտունու շրջանի հաշմանդամություն ունեցող անձանց բուժումը՝ աշխատանքի ընդունելով վերականգնողական բուժքույր, 
  3. Առցանց աուդիո/վիդեո կապ հաստատել Մարտունու, Հադրութի և Մարտունու շրջանների հիվանդանոցների և Բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի վերականգնողական բուժքույրերի միջև, 
  4. Տրամադրել առցանց դասընթացներ, խորհրդատվություններ և քոուչինգ Մարտունու, Հադրութի և Մարտակերտի շրջանների հիվանդանոցների վերականգնողական բուժքույրերին, 
  5. Ստեղծել համակարգչային տվյալների բազա՝ Բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ադմինիստրատիվ աշխատանքի բարելավման համար: 
Ծրագրի տեսակըՀամագործակցություն/դրամաշնորհ
Սկիզբը25 ապրիլի 2017
Ավարտը25 դեկտեմբերի 2017
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողԲարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 323,000 ԱՄՆ դոլար 666
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,355,950 ԱՄՆ դոլար 6,919
Շահառուների թիվը300