Միկրովարկային օժանդակություն Կալավան համայնքին ցածր տոկոսադրույքով վարկային ծրագիր

Շահառուների նկարագրությունը. Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի 7 պոտենցիալ փոքր գյուղական բիզնես սեփականատերեր 

Ծրագրի իրականացման վայրը. Կալավան, Գեղարքունիքի մարզ 

Ծրագրի նպատակը. Բարելավել հեռավոր Կալավան համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները` տրամադրելով ցածր տոկոսադրույքով վարկեր և շահավետ վարկային ծառայություններ` զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով: 

Ծրագրի խնդիրները.

  • Նպաստել փոքր բիզնեսների ստեղծմանը Կալավանի գյուղական համայնքում՝ ընտանիքների համար եկամուտ ստանալու նպատակով:
  • Բարելավել փոքր բիզնեսների համար կայուն և շահավետ վարկային ծառայությունների մատչելիությունը:
  • Ապահովել ընթացիկ տեխնիկական աջակցություն շահառու հանդիսացող բիզնեսներին` մենթորության և այլ խորհրդատվական ծառայությունների տեսքով` նպաստելով դրանց կայունությանն ու աճին:
Սկիզբը1 ապրիլի 2018
Ավարտը31 մարտի 2021
Համակարգող /պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 12,000,000  ԱՄՆ դոլար 24,743
Շահառուների թիվը7