Ձեռք մեկնիր կրթական ծրագիր

Շահառուների նկարագրությունը. սոցիալապես անապահով ընտանիքների և խոցելի խմբերի նախադպրոցական տարիքի (3-6 տարեկան) 84 երեխաներ և 316 պատանիներ ու երիտասարդներ 

Ծրագրի իրականացման վայրը. Թբիլիսի, Նինոծմինդա, Բաթումի, Ռուսթավի, Ախալքալաք, Արագովա (Վրաստան) 

Ծրագրի նպատակը. աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների և խոցելի խմբերի` նախադպրոցական (3-6 տարեկան) տարիքի երեխաներին, պատանիներին և երիտասարդներին, ապահովել նրանց կրթությամբ, ինչպես նաև նպաստել նրանց՝ դպրոցական և համայնքային կյանքի մեջ ինտեգրվելուն ու իրենց սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու գործում 

Ծրագրի խնդիրները.

  • Կազմակերպել խեցեգործության, նկարչության, ձեռքի աշխատանքի և այլ դասընթացներ երեխաների համար,
  • Իրականացնել հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակություն,
  • Իրականացնել բարեգործական միջոցառումներ՝ ժամանցային ծրագրերի միջոցով:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը1 նոյեմբերի 2018
Ավարտը31 օգոստոսի 2019
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՀայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ   
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցԲնաիրային 
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,275,000  ԱՄՆ սոլար 15,000
Շահառուների թիվը400