Կրթություն՝ բոլոր դժվարություններին ընդառաջ (կամավորների հավաքագրում)

Եթե Ձեզ հետաքրքրում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների կրթության շարունակության ապահովումը, ուրեմն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Կրթություն հատուկ բժշկական կարիքներ ունեցող երեխաների համար» ծրագիրը հենց Ձեզ համար է։ Մենք փնտրում ենք պատրաստակամ կամավորների, ովքեր սովորում են բակալավրիատում (2-4 կուրսեր) և մագիստրատուրայում, ունեն մանկավարժի որակավորում կամ կրթություն և կարող են դասավանդել՝ մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներ և բնագիտական առարկաներ։ Կամավորների հավաքագրումը կլինի 2 փուլով։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի և հաղթահարման դեպքում կդառնան մեր ծրագրի մի մասնիկը։ Եթե գիտակցում ես երեխաների կրթության գործում քո ներդրման կարևորությունը, ապա լրացրու հայտը մինչև ս.թ. ապրիլի 12-ը։

Հիմնադրամը ծրագրի հաջողված մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր:

Ապագա՛ մանկավարժ, մենք սպասում ենք հենց քեզ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 093-466-520, 096-229-669 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումի ձևը` ծրագրին մասնակցելու համար:

Դիմումի ձև