Ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծում` աուտիզմ և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար

Շահառուների նկարագրությունը. թվով 200 աուտիզմ և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխա  

Ծրագրի իրականացման վայրը. ք. Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն 

Ծրագրի նպատակը. բարելավել աուտիզմ և մանկական ուղեղային կաթված ունեցող ԼՂՀ երեխաների կյանքի որակը`մասնագիտացված վերականգնողական կենտրոնի ստեղծման միջոցով 

Ծրագրի խնդիրները.

  1. Մինչև 2016 թ-ի հոկտեմբեր ամսվա ավարտ կառուցել վերականգնողական կենտրոն աուտիզմ և ՄՈՒԿ հիվանդություն ունեցող երեխաների համար: 
  2. Մինչև 2017 թ-ի առաջին եռամսյակի ավարտ վերապատրաստել մասնագետներ /1 բժիշկ, 2 թերապիստ, 5 ուսուցիչ/մանկավարժ և 2 հոգեբան/ աուտիզմ և ՄՈՒԿ հիվանդություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար: 
  3. Մինչև 2017 թ-ի առաջին եռամսյակի ավարտ կահավորել և վերազինել աուտիզմ և ՄՈՒԿ հիվանդություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը:  
  4. Արտագնա այցեր անցկացնել ԼՂՀ շրջաններում` աուտիզմի և ՄՈՒԿ հիվանդության նոր դեպքերի հայտնաբերման նպատակով, ինչպես նաև վերահսկել  կենտրոնում գրանցված և բուժում ստացած դեպքերը
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը15 դեկտեմբերի 2016
Ավարտը15 դեկտեմբերի 2021
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողԲարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 8,638,000 ԱՄՆ դոլար 17,629
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 16,196,144 ԱՄՆ դոլար 33,053
Գործընկեր կազմակերպությունՀովարդ Կարագյոզյան հիմնադրամ
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 15,706,144  ԱՄՆ դոլար 32,053
Շահառուների թիվը200