Մեծ քայլ առաջ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը 2004 թվականից ի վեր իրականացնում է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել ժողովրդավարությունը և ՀՀ-ում զարգացնել գիտակից և սոցիալապես պատասխանատու քաղաքացիներ` բանավեճի ակումբների ստեղծման միջոցով: Թվով 130 բանավեճի ակումբի անդամներ են հանդիսանում 14-17 տարեկան աշակերտներ, ովքեր հետագայում բանավեճն օգտագործում են որպես քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացի մեջ ներգրավվելու միջոց: Ծրագրի շրջանակներում բարձր դասարանների աշակերտները ստանում են գիտելիք`  քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ, ձեռք են բերում հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին  ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին: Բանավեճի ակումբները` որպես արտադասարանական գործողություններ, իրենց հերթին նպաստում են կրթական համակարգի կայացմանը: Տվյալ նախաձեռնությունը ստեղծում է կապ երիտասարդների, ՀԿ սեկտորի և կառավարական գործակալությունների միջև` քաղաքացիական սեմինարների և կլոր-սեղան քննարկումների միջոցով:

2013 թվականի դեկտեմբերի ամսին Բրատիսլավայի դպրոցական բանավեճի ասոցիացիայի կողմից տրվեց բանավեճի տարեկան մրցաշարին մասնակցելու հայտարարություն:  2014 թվականի ապրիլ ամսվա սկզբին Սլովակիային մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալու է բանավեճի միջազգային մրցաշարը: ՋՀՀ որոշեց ներկայացնել մասնակցության հայտ` միարժամանակ ԵՆՀ ծրագրի շահառուների շրջանում փնտրելով  անգլերեն լեզվի իմացությամբ բանավիճողներ, ովքեր օժտված են նաև հրապարակային խոսքի հմտություններով: Բանավեճի ակումբներ ունեցող դպրոցներում ավելի քան 70 հարցազրույց անցկացնելուց հետո ՋՀՀ-ն կազմեց 4 բանավիճողից բաղկացած թիմ: Խաչատուր Մարգարյանը. Մերի Մեսրոպյանը և Լյուսի Բիչախչյանը ՋՀՀ շահառու հանդիսացող 3 դպրոցի բանավեճի ակումբների ամենաակտիվ անդամներից են, ովքեր Ֆլեքս ծրագրի աշակերտներից են: Ինչ վերաբերվում է Գրիգոր Խաչատրյանին, ով Ֆլեքս ծրագրին չի մասնակցել, այդուհանդերձ հանդիսանում է մեր բանավեճի ակումբի ակտիվ անդամներից: Այսպիսով` ՋՀՀ-ն կազմեց թիմ և դիմեց մրցույթին: Երկու շաբաթ անց ՋՀՀ-ն ստացավ հրավերք` մասնակցելու այս հեղինակավոր մրցաշարին:  Առաջին անգամ է, որ հայկական թիմը մասնակցում է բանավեճի նմանատիպ միջազգային մրցաշարի այնպիսի երկրների հետ միասին, ինչպիսիք են Բուրկինա Ֆասոն,  Չեխիայի հանրապետությունը, Գերմանիան, Հունգարիան, Իսրայելը, Լիբանանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Սիգապուրը, Սլովակիան, Սլովենիան, Հարավային Աֆրիկան, Շվեդիան, Թուրքիան և Ուկրաինան: Թիմի բոլոր անդամները ոգևորված սպասում են մրցաշարին: 

Մաղթում ենք հաջողություն մեր բանավիճողներին: